Հազարավոր մանուկների կյանքեր նվիրած բժիշկը

13/05/2021 19:42
Հազարավոր մանուկների կյանքեր նվիրած բժիշկը

Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ. Արմեն Մուրադյանը գրառում է արել՝ շնորհավորելով  վիրաբույժ Հրայր Հովագիմյանին:

«Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք,որ առողջացնեք !!!
Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովագիմյանի ծննդյան օրն է:
Հայ մարդ ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն՝ վստահ եմ...
Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրվեն մարդկանց օգնելու հարյուրավոր գործերն ու անսահման համեստությունը, հայրենասիրությունն ու միայն ու միայն նվիրված աշխատանքով այն արտահայտելը:
Հայաստանի Ազգային հերոս, անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանը մեր երկրում սրտաբանության զարգացման ակունքներում է կանգնած: Հենց Հրայր Հովագիմիանի օրինակով ենք շատերս տեսել, թե ինչպես է բժշկի կյանքում բժշկությունը դառնում ապրելակերպ:
Ապագա բժիշկների անունից ջերմորեն շնորհավորում եմ մեծ հային տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամենայն բարիք, ամուր առողջություն»: