Արթուր Ղազինյան. նիկոլների Հայաստանը պետություն չէ, այլ թուրքի դուքյան, որի միջով թշնամին անարգել տեղաշարժվում է

13/05/2021 18:15
Արթուր Ղազինյան. նիկոլների Հայաստանը պետություն չէ, այլ թուրքի դուքյան, որի միջով թշնամին անարգել տեղաշարժվում  է

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.

Գիտե՞ք նորմալ պետություններում ինչ են անում պետական սահմանը հատած թշնամու զինվորների հետ։
Ճիշտ է, գերի են վերցնում, կամ ձերբակալում են, կամ էլ ֆիզիկապես ոչնչացնում։
Բայց նիկոլների Հայաստանում դա չեն անում, քանի որ նիկոլների Հայաստանը պետություն չէ, այլ թուրքի դուքյան, որի միջով թշնամին անարգել տեղաշարժվում է, նիկոլների Հայաստանում պետական սահման չկա, սահմանապահ չկա, բանակ չկա, Ազգային անվտանգության ծառայություն չկա, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբ չկա։
Կան նիկոլներ, շատ նիկոլներ, որոնք սկզբում հերքում են թշնամու զորքի մուտքը Հայաստանի ինքնիշխան տարածք, հետո ասում են մոլորվել են, հետո դեմքի հիմար արտահայտությամբ հայտարարում են, թե բա բանակցում են, իսկ օրվա վերջում գլխավոր նիկոլը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում ու հայտարարում, թե իրավիճակը մերձճգնաժամային է։
Թշնամու զորքը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ գլխավոր նիկոլը սա համարում է մերձճգնաժամային . . .
Սա է նիկոլների երազած պետությունը, դեբիլների ու դավաճանների հռչակած «Նոր Հայաստանը», որտեղ հպարտ ու դեբիլ նիկոլները տառապում են «նախկինների» ցավով, որտեղ Արցախը թշնամուն հանձնած ու 10.000 հայի գլուխ կերած, Հայաստանը թուրքի դուքյան դարձրած գլխավոր նիկոլը փրկիչ է . . .
Ու էս նիկոլները պետք է որոշեն Հայաստանի, իմ ու իմ ընտանիքի բախտն ու ճակատագիրը։
ԵՐԲԵ՛Ք . . .