Ուրեմն հայրենիքի հանձնումը մի քոսոտ ընտրության չափ չկա՞, որ սրտեր շարժի

13/05/2021 18:00
Ուրեմն հայրենիքի հանձնումը մի քոսոտ ընտրության չափ չկա՞, որ սրտեր շարժի

Ընտրության գնացողներին և օր հաշվողներին մի հարց տամ.
֊Եթե հունիսի 20֊ի գիշերը իշխանությունը հայտարարի` ՔՊ֊78% ձայն, մնացածը` 22% ի՞նչ է լինելու։
Եթե Արցախ են հանձնում և այդ իշխանությանը բան չի լինում, եթե օրը ցերեկով ազիկը 3,5 կմ խորանում է և իշխանությունը դա հաստատում է և այդ իշխանությանը բան չի լինում, ընտրական տոկոս հայտարարելուց հետո ինչը՞ պիտի փոխվի, որ...
Չէ՛, ուղղակի հեռաքրքիր է` ԱԱԾ֊ն է՞ շրջվելու այս կողմ, Դավթյան Արտա՞կն է տանկերը քշելու Մելիք Ադամյանի վրա, թե՞ կալբաս նելին է նիկոլի դեմ գնալու... Այդ օրը ի՞նչ է փոխվելու։
Ուրեմն հայրենիքի հանձնումը մի քոսոտ ընտրության չափ չկա՞, որ սրտեր շարժի...
Էս հաշվարկը ինձ հիշեցնում է Վիլսոնին անկապ սպասելը` սրտի ժամանակավոր մխիթարանք...

Արմեն Արգինյան