ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի

13/05/2021 17:49
ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
«Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրի վրա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,- ասված է հաղորդագրության մեջ: