Արձանագրվել են անհայտ թունավոր նյութերից մահվան դեպքեր

13/05/2021 17:35
Արձանագրվել են անհայտ թունավոր նյութերից մահվան դեպքեր

Գազայի հատվածի բնակիչների շրջանում արձանագրվել է մահվան մի քանի դեպք, որոնց պատճառը, ամենայն հավանականությամբ, անհայտ թունավոր նյութերն են։ Այս մասին հաղորդել է Samaa News տեղեկատվական հարթակը։
«Նահատակների մի քանի մարմիններ բերվել են Աշ-Շիֆաա բժշկական համալիր և, ինչպես հաստատվել է դատաբժշկական փորձաքննության ընթացքում, մահվան անմիջական պատճառը եղել է շնչահեղձությունը, ինչը ցույց է տալիս, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը»,- հաղորդում է անկլավի առողջապահական գերատեսչությունը:
Հաղորդագրությունում նաև նշում է, որ մահացածներից վերցվել են «անհրաժեշտ նմուշները համապատասխան թեստերը կատարելու համար»: Sky News Arabia հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ պաղեստինցիների մահվան պատճառն է դարձել «թունավոր գազերի ներշնչումը, որոնք արձակել է իսրայելական բանակը»։