Մարիամիկի թիկնապահ Վարուժը՝ ԱԺ նոր ցուցակում

13/05/2021 11:07
Մարիամիկի թիկնապահ Վարուժը՝ ԱԺ նոր ցուցակում

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի աղբյուրները տեղեկացնում են, որ սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի հեճուկս ԱԺ նախկին քայլական՝ այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի, գյուղի ՔՊ-ական ակտիվը, «Իմ Քայլ»-ի համար նոր ակտիվիստի է պատրաստում։ Մեծ Մանթաշում պատմում են, որ նախկինում ՀՀԿ-ական Վարուժան Չոբանյանը 2018թ-ից սկսեց ծառայել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը։
-Մարտի 1-ին, վարչապետի աջակից Վարուժանը, Հանրապետության հրապարակում «Շիրակի Մեծ Մանթաշ» պլակատը պահողն էր։ Տղան վարչապետի աղջկա՝ Մարիամիկի թիկնապահներից  է, խանութ ունեն, բիզնես ունեն, իրենց է պետք գյուղացիներիս ի՞նչ,-տեղեկացնում են մանթաշցիները, իրենց հատուկ հումորով՝ շեշտելով իրավիճակի հումորային լինելը,- Աննայի վարսավիրը, Նիկոլի քամակ մաքրողը, Մարիամիգի թիկնապահը, Արփիկի պամպերս փոխողը, սրանք են վարչապետ Նիկոլի քաղաքական ռեսուրսը։    

Հերմինե Մանուկյան