«Թող թուրքը միզի մեր գլխին. նախկինները չգան» համայնքապետարանի աշխատակիցների ցանկությունը կատարվու՞մ է

12/05/2021 16:56
«Թող թուրքը միզի մեր գլխին. նախկինները չգան» համայնքապետարանի աշխատակիցների ցանկությունը կատարվու՞մ է

Լուսանկարում պատկերված մարդիկ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի համայնքային ծառայողներ են, ովքեր լրագրողիս մոտ սազն առած գովերգում էին կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին ու ողջունում նրա ծածուկ ստորագրած կապիտուլյացիայի ակտը:
-Շատ լավ ա արել Նիկոլը: Տեսնու՞մ եք էն վերեւի սարը,- հարցնում է աշխատակիցներից մեկն ու ձեռքը պարզում դեպի Աղր լճի սարը,- Այ էդ սարի գլխին են թուրքերը հասել, թող էդ սարից թուրքը մեր գլխին միզի, բայց նախկինները չգան իշխանության: Ասում եք Սոթքի ոսկու հանքի մի մասը տվել են թուրքին. լա՛վ են արել, բա որ Սերժինն էր լա՞վ էր: 
Մինչեւ իրար հերթ չտալով, երկու տղամարդիկ՝ արդարացնելով կապիտուլյացիան գովերգում էին Նիկոլին, աշխատակցուհիներից մեկը փութաջանորեն ստեղնաշարին խփելով քթի տակ դժգոհում էր լրագրողիցս. «Ա՜յ քեզ բա՜ն, է՜ս ինչ բանա՜» ասելով:

Հ.Գ.1Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բանակը հատել է Վերին Շորժայի սահմանը եւ մեկ դիրք գրավելով մի քանի կմ առաջխաղաղացում գրանցել: Հետաքրքիր է, այժմ, ուղիղ գծով  ադրբեջանցիներից 5 կմ քիչ հեռավորության վրա գտնվող լուսակունցքի «չինովնիկները» նու՞յն կարծիքին են, մտավախություն չունե՞ն իրենց ընտանիքների անվտանգության համար:

Հ.Գ.2 Զրուցակիցներս, հավանաբար, հոգու խորքում գիտակցելով իրենց արտահայտած թրքամետ դիրքորոշումների պատճառով էր, որ դեմքները թաքցնում էին տեսախցիկից, իսկ նրանցից մեկն էլ պատուհանից դուրս էր փնտրում փրկությունը:

Աննա Գրիգորյան