Շտապ. Դույլեր՝ գետնափոր դպրոցի անծածկ տանիքի տակ. Վխտող առնետները՝ ժանդախտի օջախ (Տեսանյութ)

12/05/2021 16:19
Շտապ. Դույլեր՝ գետնափոր  դպրոցի անծածկ տանիքի տակ. Վխտող առնետները՝ ժանդախտի օջախ (Տեսանյութ)

Կոտայքի մարզի մեր ընթերցողները տեղեկացնում են մեր կայքին,որ Կոտայք համայնքի գետնափոր դպրոցի ծածկ չունեցող կտուրի տակ դույլեր են տեղադրվում այս անձրևոտ օրերին, որպեսզի անձրևները չհեղեղեն դպրոցի պատերն ու  փլուզում չառաջանա՝ վտանգելով աշակերտների առողջությունն ու կյանքը:

Բացի այս, դպրոցում առնետներ կան, որոնցից վախենում են երեխաներն ու զգուշանում:
Արձագանքելով լուրին, եղանք դպրոցում:

Դպրոցի տնօրեն՝ Անժելա Կիրակոսյանը հաստատեց լուրը և ավելացրեց, որ դպրոցում անգամ լոկալ ջեռուցում չկա: Ձմռանն էլ արգելում են վառարանների գործարկումը:
-Ակունքի համայնքապետ՝ Հունան Ռուբինյանը խոստացել է մասնակի ձևով վերանորոգել դպրոցի տանիքը և լոկալ ջեռուցման հարցը լուծել,սակայն, այս ավերակ դպրոցի վրաներդնում անելն, որքանո՞վ է արդարացված,-հարցադրում արեց տնօրենը,- Դպրոցը չունի մարզադահլիճ, սպորտային կյանքը բացակայում է դպրոցականների մոտ:Գետնափոր ու խոնավ դպրոցում, 21-րդ դարում,  թունաքիմիկատներով պայքարում ենք վխտացող առնետների դեմՀամատարած պրոբլեմներ ու խնդիրներ են դպրոցի շենքում, առանց պետական միջամտության հնարավոր չէ պայքարել այս ամենի դեմ,-վստահեցրեց տնօրենը:
Հ.Գ. 1 Հիշեցնենք. 2017թ-ի վերջրերին, <<Սոս>> մանկան գյուղեր համահայկական հիմնադրամի տարածքում 1,5 հա  հող էր հատկացրել նախկին կառավարությունը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ հիմնահատակ, երկհարկանի դպրոց կառուցելու համար:Սակայն 2018թ-ի ֆեյք հեղափոխությունը հօդս ցնդեցրեց պետական ծրագիրը՝  դպրոցը մնաց ներկա  իշխանության լուսանցքում: Արդյունքը՝ վերը շարադրած պատկերը:
Հ.Գ. 2 Հուսանք, որ պետական մարմիններն այս հարցին հրատապ լուծում կտան, այլապես, բնական աղետն ու համաճարակը երկար սպասեցնել չեն տա:
ՀԺԱՄ-ը կհետևի դպրոցի հետագա զարգացումներին և կտեղեկացնի այդ մասին իր հավատարիմ ընթերցողներին:
 
 
Ամալյա Սահակյան