Ապօրինի շինարարություն՝ Ապարանի կենտրոնում (Տեսանյութ)

11/05/2021 20:40
Ապօրինի շինարարություն՝ Ապարանի կենտրոնում (Տեսանյութ)

Ապարան քաղաքի Բաղրամյան փ-ի 44/3-ի բնակիչները  զանգահարել  են խմբագրություն՝ տեղեկացնելով, որ քաղաքի կենտրոնում, հանրային նշանակության վայրում, որտեղ պուրակ է նախատեսված ստեղծել, ՀՀ Ոստիկանության Ապարանի անձնագրային բաժնի պետ Աննման Շահբազյանի որդին՝ Բենիամին Շահնազարյանը շինտեխնիկա է բերել ու ապօրինի շինարարություն  սկսել՝ առանց քաղաքապետի թույլտվության:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ապօրինի շինարարություն եք սկսել, Աննման Շահբազյանը պատասխանեց, որ իրենց ընտանիքը 2018 թ-ին խանութ է ունեցել այդ վայրում, տղան Երևանում վարձով է ապրել, այդ գումարը գնում էր վարձով տան ֆոնդին: Խանութը  քանդել են Բաշ- Ապարանի 100 տարելիցի կապակցությամբ: Ներկա պահին քաղաքապետը շինթույլտվություն չի տալիս, ավելին՝ այնտեղ մանկան  խաղահրապարակ է կառուցվում, տեղադրվում են նստարաններ, այգու վերածող պարագաներ և այլն, ուստի որդին շինտեխնիկա է մտցրել այնտեղ և ցանկապատելու է տարածքը, որն աճուրդով գնել են Ապարանի նախկին  քաղաքապետ՝ Ռազմիկ Պետրոսյանի ղեկավարման օրոք:
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության պետ Հակոբ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև առկա է տարիներ առաջ տրված  հողակտորի  սեփականության վկայական, սակայն Բենիամին Շահբազյանն իրավունք չունի այն տնօրինելու, քանի որ խնդիրը դատական փուլում է և կողմերը սպասում են դատավճռի: Այն հրապարակելուց հետո նոր միայն պարզ կլինի, Աննման Շահբազյանի ընտանիքն է հողակտորը տնօրինելու, թե՞ Ապարան քաղաքի հանրային գոտի է մնալու:
Ապարանի քաղաքապետն էլ մեր հարցը լսելուց հետո հարցադրում արեց՝ ասելով.
-Անթույլատրել է  քաղաքի ճարտարապետական տեսքը աղավաղելը, սպասում ենք դատարանի որոշմանը:
Հ.Գ.1 Մինչ պետական մարմիններն սպասում են դատարանի արդար վճռի կայացմանը, Բաղրամյան 44/3  շենքի դիմաց էքսկավատորը քանդում է համայնքապետարանի ստեղծած հանգստի գոտին, որը միջպետական ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում:
Հ.Գ. 2 Ապարանցիներն էլ ասացին, որ Աննման Շահբազյանի թիկունքը վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն է, դրա համար էլ դատավորներն արագ որոշում չեն կարողանում կայացնել՝ վախենալով խախտել օրենքը:
Անի Մադոյան