Ժուլիկի դար է, հարուստը ապրում է, իսկ աղքատը՝ մեռնում սոված

06/05/2021 18:02
Ժուլիկի դար է, հարուստը ապրում է, իսկ աղքատը՝ մեռնում սոված

Նորություն ասած չենք լինի, որ Վայոց Ձորի ազգաբնակչության համար սոցիալ-տնտեսական խնդիրները սկիզբ են առել սովետական հասարակագի փլուզումից հետո ու մինչ օրս շարունակվում են ավելի ու ավելի խորանալ։ Ըստ մեր զրուցակիցների, նախկինում, եթե շարքային քաղաքացին շրջապատում անհարմար կզգար ասելու, որ հացի գումար չունի,  հիմա ամեն առիթ բաց չի թողնում, որ ասի, թե որքան է ծանրացել հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունը։

Այսօր, նախկինում թավիշի ֆանատները, անգործության մատնված սպասում են ընտրակաշառքի՝ «Ում հավատացինք՝ խաբեց, մնում է քյար անել: Բայց, որ Փաշոն իր լակոտների հետ ոտներիս տակ գառ էլ մատաղ անի, նրան չենք ընտրի: Էս ի՞նչ զուլում բերեց մեր գլխին»,- անկեղծանում են նախկինում նիկոլ պաշտողները:

«Ով կլինի՝ Նիկոլը չլինի, էդ ի՞նչ նամուսով պիտի ընտրության մասնակցի»,- զայրանում են մարդիկ:

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ՝ իրենց չարդարացրին էս մեր ընտրած ղեկավարությունը։ Անտեր-անտիրական ենք մնացել, մենակ ժողովրդին թալանում են, մի օր չեկան ասեն ինչպե՞ս եք ապրում. թշնամի են, թշնամի՛։ Ինչքան խոսենք ավելի կջղայնանանք, բարձր կխոսենք, ուր ուզում եք հասցրեք, կորոնավիրուսի պատճառով աշխատանք կորցրինք ու մնացինք սոված։ Թող բերեն մի քանի կոպեկ տան ասեն դուք էլ ապրեք այ ժողովուրդ։ Ոչ մի կարգին օրենք չհանեցին, որ մարդիկ աշխատանք կորցրին մի բանով օգտվեն գոնե, թող բերաններս չբացեն էլի։ Ի՞նչ ընտրություն, ով փող ունի նրան է հետաքրքիր ընտրությունը, հացի ու պապիրոսի փող չունենք, կամերան պահի իմ վրա նկարի, որ ցույց տաս թող բերեն ինձ հացի ու չիբուխի փող տան ապրեմ։ Ոչ թոշակառու ենք, ոչ նպաստառու, ախր ո՞նց ապրենք ասեք տենամ, ինչի՞ գնամ ընտրություն անեմ, դե թող մի 100 դոլար տան, ասեն մեծ կնիկ ես տար ապրի։ Աշուն, գարուն, ամառ ու ձմեռ է գալիս ու գնում, բայց էլի մեր ապրուստի հարցը չի լուծվում։ Ժուլիկիզմի դար է,  հարուստը օգտվում է, իսկ աղքատը՝ մեռնում սոված։ Ընտրությունների համար հիմա էլ ընկել եք փողոցները, որ ի՞նչ, որ ի՞նչ, ես դուզ, դուզ ասեցի, թող ինձ բերեն փող տան, ես էլ գնամ ընտրեմ։ Ասում ես պարոն վարչապետ օգնում ես մարդկանց, բա ինչի՞ ես գործազուրկ դարձած ոչ մի օգնությունից չեմ օգտվում, ձեզ ընտրել ենք մեկ անգամ բավական է, գնացեք ապրեք, հերիք է, ոչ մի ընտրություն,-զայրացած ու հիասթափված մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտում առաջիկա ընտրությունների ու քաղաքական զարգացումների վերաբերյալ։ 

Հերմինե Մանուկյան