Շտապ. Ջրամբարը հեղեղվում է՝ վտանգելով Գեղարքունիքն ու հարակից գյուղերը

06/05/2021 17:01
Շտապ. Ջրամբարը հեղեղվում է՝ վտանգելով Գեղարքունիքն ու հարակից գյուղերը

«Այս պահին քանդված Գեղարքունիք-2 ջրամբարը հեղեղվում է՝ վտանգելով Գեղարքունիք համայնքն ու հարակից համայնքները»,- այս մասին հայտնում են տարածաշրջանի մեր ընթերցողները:
Գեղարքունիքի մարզպետն անձամբ է եկել ու ականատես եղել կատարվածին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ըստ տեղաբնակների, մարզպետը ՀՀ Ջրային ռեզուրսների պետական կոմիտեին է մատնացույց անում, վերջինս էլ ՀՀ ՏԶՆ-ին՝ Սուրեն Պապիկյանին:
Մինչ գործից չհասկացող իշխանություններն իրար վրա են գցում պատասխանատվությունը, խուճապի մատնված գյուղացիները թակում են խմբագրության դռներն ու մտովի հաշվում  այն վնասների չափերը, որը կհասցնի իրենց փլուզված ջրամբարի հեղեղատարը:
Հ.Գ. Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ ՀԺԱՄ-ը այս վտանգի մասին շաբաթներ առաջ, SOS էր հնչեցրել: Ցավոք, ազգադավ իշխանությունն ականջալուր չեղավ խնդրին:

Դիմացե՛ք, մարդիկ՝ վարչապետը սիրում ու խոնարհվում է ձեր առաջ:
Անի Մադոյան