Դպրոցի քանդված պատերի ետևում (Տեսանյութ)

04/05/2021 18:32
Դպրոցի քանդված պատերի ետևում (Տեսանյութ)

Արարատի մարզի Մասիս քաղաքի համար 3 հիմնական դպրոցը, մեղմ ասած, քանդուքարափ վիճակում է: Փորձեցինք ականատեսը լինել, դրսից անհրապույր ու ավերակ հիշեցնող կրթական օջախի առօրյային: Պարզվեց շենքը ներսից էլ էր բաց թողի վիճակում: Բացակայում էր ներառական կրթությունը, չէր գործում ՄԱԿ-ի սննդի ծրագիրը՝ տարրական դասարանների համար:Սակայն, հակառակ պատկերն էր դպրոցական դասաժամերում ու միջոցառումներում: Տես՝ տեսանյութը:

Առկա էր շախմատի լավ դասարան: Ըստ աշակերտների, 2020թ-ի հայրենական 44 օրյա պատերազմի օրերին, դպրոցն ակտիվ թիկունքային աշխատանքներ է տարել՝ համագործակցելով «Գարուն» կարի ֆաբրիկայի հետ:

Սահմանին կռվող զինվորի համար պաշտպանիչ ցանցեր են կարվել՝ գուլպաներ ու ներքնաշորեր:Հավաքվել է 1տ ու կես թղթի թափոն, որի գումարներ ստացումը ներդրվել է զինվորների համար առաջին անհրաժեշտ պարագաների ձեռք բերման համար:Դպրոցը գոյամարտում տվել է 5 զոհ:
Աշակերտների խոսքերով, ունեն լավ տնօրեն՝ Էմմա Մուրադյանը, ով հաճախ է ժամանակ գտնում ու իրենց հետ դպրոցի բակում  սպորտային խաղեր խաղում: Դպրոցը ներառված է դպրոցաշինության պետական ծրագրում:Այն հավանաբար կկառուցվի հենց դպրոցի դիմացի այգում, որն ունի ընդարձակ տարածք:
Նարինե Հասրաթյան