Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները

28/04/2021 11:30
Հայտնի են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրին Հայաստանը ներկայացնող պատանիները


Ապրիլի 25-ին՝ Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը, տեղի է ունեցել 2021 թ. «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամությանե օնլայն առաջնության բաց վիճակահանությունը: «Գազպրոմե ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամությանե մանկական սոցիալական ծրագրի 2021 թվականի աշխարհի առցանց առաջնության վիճակահանության ընթացքում որոշվել են մասնակից 32 թիմերի կազմերը: Բաց վիճակահանությունը վարել են ծրագրի երիտասարդ դեսպանները Հնդկաստանից, Պակիստանից, Արուբայից, Ալինուրից և Ղազախստանից։ Ընդհանուր առմամբ ընտրվել է ութ խաղային խումբ։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկված են չորս թիմեր, որոնց տրվել են հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների անվանումներ:

Մայիսի 27-29-ը միջազգային թիմերի կազմում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 211 երկրներից և շրջաններից պատանի ֆուտբոլիստներ: Ֆուտբոլային այս ծրագրին Հայաստանն այս տարի կներկայացնեն Ավետ Կասպարովը, Աբրահամ Թոթոլյանը և Դավիթ Ալեքսանյանը։

2021 թվականի «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամությանե աշխարհի առցանց առաջնությունը այս տարի ևս, պայմանավորված համավարակով, տեղի կունենա հատուկ մշակված բազմաֆունկցիոնալ սիմուլյատորի հարթակում, ինչն անվճար հասանելի է 27 լեզուներով MS Windows, Apple, macOS, Android և iOS պլատֆորմների միջոցով: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է վեց խաղացողից:

Մեկ խաղի տևողությունը երկու խաղակես է՝ 3.5 րոպե: Մինչեւ մայիսի 1-ը ամբողջ աշխարհի ֆուտբոլի ակադեմիաները կարող են որպես խաղացող առաջադրել 12-14 տարեկան աղջիկներին ու տղաներին: Աշխարհի առաջնության առցանց ընտրական հանդիպումները տեղի կունենան մայիսի 27-ին և 28-ին, եզրափակիչը` մայիսի 29-ին: Այս տարի «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամությանե ծրագիրը պաշտոնական փորձ է կատարելու Գինեսի արդեն երրորդ համաշխարհային ռեկորդը սահմանելու համար։

«Ֆուտբոլը հանուն բարեկամությանե սոցիալական ծրագրին աջակցում են ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն, ֆուտբոլի ֆեդերացիաները և աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբները, միջազգային բարեգործական հիմնադրամները, հայտնի մարզիկներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ: Ծրագիրն արժանացել է ավելի քան 50 միջազգային և ազգային մրցանակների՝ սոցիալական պատասխանատվություն, հաղորդակցության և սպորտի համար։

Ծրագիրը նվաճել է նաև երկու Գինեսի ռեկորդ՝ պատմության մեջ ամենաբազմազգ ֆուտբոլային մարզման և աշխարհում ամենամեծ առցանց ֆուտբոլային իրադարձության համար: