Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ

12/04/2021 17:53
Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները հետաքրքրված չեն ո՛չ ԱԺ սպասվելիք ընտրություններով, ո՛չ քաղաքականությամբ:

-Քաղաքական գործիչներից հիասթափվել ենք՝ բոլորն էլ նույնն են, միայն անուններ են տարբեր,- կարճ ձեւակերպում են արագածավանցիները:

Օրինակ, Անդրանիկը բազմազավակ հայր է, ինչպես ինքը այնպես էլ  համայնքի բազմաթիվ մարդիկ ապրում են ծանր եւ ոչ հավասար սոցիալական եւ արդարության պայմաններում։    
- Եթե լրագրություն եք մի բան տեղեկացնեմ, կարո՞ղ եք ասել մեր նախկին գյուղի գյուղապետը՝ Էդիկ Ամիրխանյանը  իրավունք ունե՞ր գյուղի 500 հեկտար վարելահողերը սեփականացներ, հետո վաճառեր ուրիշի։ Էդ մարդը նույնիսկ 15 տարի հողի հարկ չէր մուծել, էդ գործերի համար տվեցին դատարան, դատարանն էլ իրեն սնանկ ճանաչեց, էդ մարդը գնաց, հիմա էլ պերլիտի-ավազի  հանքի տնօրեն է աշխատում։ Էդպես բան ո՞նց է լինում, եթե գյուղացին հող չի ստանում իր գյուղում, էլ էստեղ ապրելու իմաստը ո՞րն է։ 500 հեկտարը, որ դրին ծախեցին, բա էս ժողովուրդը ու՞ր պետք է ապրի։ Որ գյուղապետ էր կարելի էր հա՞, հլա հասարակ գյուղացին հողի հարկ չմուծի, կամ վարկի տոկոս չմուծի, տուտժե դատարան կդիմեն։ Ես բազմազավակ ծնող եմ, աճող ընտանիք, հիվանդ ծնող եմ խնամում, տղաս նոր է եկել բանակից, գնում եմ գյուղապետարան հող եմ ուզում, որ ապրուստ ստեղծեմ, ինձ ասում են վարելահող էլ չկա, արոտավայր էլ չկա։ Ստեղ ընտանիքները վարկերի տակ ճռում են, ո՞ւմ դիմես, ո՞վ կօգնի։ Ես վախենալու բան չունիմ, որ ասեմ, թող վախենանա էն մարդիկ, ովքեր պետության փողը կերել են ու ուտում են։ Է․ Ամիրխանյանը էկավ ասեց, մեր գյուղի նախկին զաստավների տեղը սպորտզալ պետք է սարքենք, հանդերձարանով-բանով, հետո ժողովրդի ձեռից էդ հողերի տարածքները վերցրեց իրան։ Ո՞վ կարացավ իրան բան ասեր, ես էլ ոչ մեկին չեմ կարա հավատամ, բոլորն էլ նույնն են, հողի հարկեր չեմ կարողանում վճարեմ, ապառիկ չեն տալիս, իսկ նախկին գյուղապետը, որ 17 տարի հողի հարկ չտվավ ու 500 հեկտար հողը վաճառեց, պլյուս դրան նախկինում իբրեւ մանկապարտեզներ  պետք է սարքին  էդ տարածքն էլ իրենով է արել։ Էսպես, որ գնաց շուտով հարուստ հողատերեը էլ չեն թողնի մենք մեր գյուղի ճամփեքով քայլենք։ Համայնք է, գյուղ է, եթե ես կամ մյուսները անասուն չպահենք, էլ ինչո՞վ ապրենք։ Էսօր պաշտոնի կռիվ են անում, բա էս չքավոր մասսայի մասին ո՞վ է մտածելու,- դժգոհում է Անդրանիկը։ 


Ի դեպ, Արագածավանի բնակիչները տեղեկացրին, որ գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարում ամեն տարի իրենց համայնքից մարդիկ են խեղդվում՝ ցանկապատի բացակայության պատճառով։
-Էս ջրամբարը ինչի՞ չեն չափարապատում, քանի
՞ մարդ է խեղդվել, դեպքերի ժամանակ մենակ մեր գյուղն է սգում էդ խեղդվածների համար, ու՞մ ինչ պետքն է, թե դեպի Արաքս հոսող ջուրը մարդկանց, երեխաների կյանքեր է խլում։ Յարեն տիրոջը ցավ կտա, ի վերջո մեր կառավարությունը էս հարցին լուծում պետք է տա՞ թե չէ>-ավելացրին արագածավանցիները։