ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի

11/04/2021 09:17
ՊՈԱԿ-ում  համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի

ՀՀ Ոստիկանության պարզաբանումը՝  
ՀԺԱՄ-ին
Մեր կայքը 08.04. 2021թ.ին տպագրած՝ <<Անօրինական հրահանգ են իջեցրել>> վերտառությամբ հոդվածում, անդրադարձել էր ՀՀ Ոստիկանության և ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին: Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ,  հարկադիր պարապուրդի էին ենթարկել ՀՀ քաղաքացի՝ Հայկազ Բաղդասարյանին պատկանող  ԴԱՎ մակնիշի 818-АМ-61 համարանիշի բեռնատար ավտոմեքենան,որը մեկ ամիս է, ինչ գտնվում է ՀՀ  Ոստիկանության ՃՈ տուգանային հրապարակում:
ՀՀ Ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանի խորհրդական՝ Աղասի Կիրակոսյանն արձագանքելով ՀԺԱՄ-ի հրապարակմանն ասաց.
-Ես ծանոթ չեմ քաղաքացի՝ Հայկազ Բաղդասարյանի ավտոմեքենայի տուգանային հրապարակ տանելու մանրամասներին, կզանգահարեմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական հետաքննության բաժնի պետին և կտեղեկանամ, թե որքանով է անմեղ բեռնատարի վարորդը:Բնականաբար, փորձաքննության հիմնավորման դեպքում բեռնատարը կհանձնենք տիրոջը,-ասաց ՀՀ Ոստիկանապետի խորհրդականը:
ՀՀ Ոստիկանության Կենտրոնական հետաքննության բաժնի պետի տեղակալ՝ Արթուր Թազայանն էլ իր հերթին պարզաբանեց մեր հրապարակմանը.
- Փորձաքննության նշանակված բեռնատարի գործը մեկ ամիս է ձգձգվում է ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չլինելու հետևանքով:Հավանաբար,,  երկուշաբթի օրը կստանանք փորձաքննության եզրակացություն հիմնավորումը,-հավաստիացրեց Արթուր Թազայանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ քաղաքացի Հայկազ Բաղդասարյանը դիմել էր ՀԺԱՄ-ի օգնությանը, համոզված պնդելով, որ իր բեռնատարն ապօրինաբար առևանգել են կարմիր բերտավոր ոստիկանները՝ վարչապետի և Ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանի հրահանգով:Բեռնատարի վարորդը ասում է.
-Գործող  իշխանությունը խլել է իմ  ապրուստի միակ միջոցը, որով կերակրում եմ բազմանդամ ընտանիքիս  անդամներին, նրանք այսօր մատնված են սովի:,-ասել  է մեզ դիմած  վարորդը:
Ամալյա Սահակյան