• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • NTV. MİT-ը լրտեսում է Գերմանիայում գործող գյուլենականներին

    NTV. MİT-ը լրտեսում է Գերմանիայում գործող գյուլենականներին

     

    Թուրքիայի և Գերմանիայի միջև  նոր սկանդալ է հասունանում, որը կարող է ավելի լարել երկու երկների բարդ հարաբերությունները:

    Թուրքական «NTV» լրատվական ծառայությունը, վկայակոչելով գերմանական զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) լրտեսել է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքի՝ Գերմանիայում գործող կառույցները ու դրանց հետ առնչություն ունեցող անձանց:

    Ըստ այդ տեղեկությունների՝ MİT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալին է հանձնել մի թղթապանակ, որի մեջ ներառված են եղել ավելի քան 300 անձանց, մոտ 200 միության, դպրոցների և նմանատիպ հաստատությունների տվյալներ՝ հասցեներ, հեռախոսահամարներ, անգամ անձնական լուսանկարներ:

    Կալը թղթապանակի մասին տեղեկացրել էր Գերմանիայի կառվարությանը, դաշնային անվտանգությանը:

    Նշվում է, որ գերմանական իշխանությունները ցուցակում ներառված թուրքերին զգուշացրել են, որ MİT-ը հետևում է իրենց՝ նշելով, որ նրանք Թուրքիա կամ թուրքական ներկայացուցչություններ այցելելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:

    Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին նույնպես լուրեր էին հայտնվել գերմանական մամուլում առ այն, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները հետևում են Գերմանիայում գործող գյուլենականների կառույցներին: Ըստ այդ լուրերի՝ լրտեսական գործունեություն էին ծավալել Թուրքիայի կառավարությանը կից կրոնական հարցերով վարչության Թուրք-իսլամական միության իմամները, որոնք Անկարային հետախուզական տվյալներ են հանձնել:

    facebook tweeter vkontakte odnoklassniki