• Categories

  • Ընտրություններից առաջ փորձ է արվում վարկաբեկե՞լ գյուղապետին

    Երեկ լրավտամիջոցներում լուրեր  տարածվեցին, թե Շիրակի մարզի Փոքր Մանթաշ  գյուղի 38-ամյա Լ. Ք.-ն ոստիկանության Արթիկի բաժին է զանգահարել եւ հայտնել, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկանացրել է մոտ 1 միլիոն դրամ, որն էլ  գյուղապետը, որպես կաշառք տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական սոցիալ-տնտեսական վարչության պետ՝ Լիպարիտ Մարտիրոսյանին, […]

    70 մլն «դաբրոյի» դիմա՞ց

    Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ադրբեջանից բռնագաղթած գյուղերի բնակիչները ահազանգում են. «30 տարի է անցել այդ մղձավանջից, բայց որոշ մարդիկ անձնական խնդիրներ լուծելու համար մեզ պառակտում են»:   Հայկական Ժամ-ին դիմած մարդիկ տեղեկացնում են, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին միավորված Գեղամասար համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ հայտնվել է ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ու առանց ՀՀԿ մարզային ղեկավարի […]

    Միջամտում է Ծաղկահովիտի ընտրություններին

    Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի գյուղապետ Նորային Հակոբյանը Հայկական Ժամ-ին  տեղեկացնում է, որ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը միջամտում է նոյեմբերի 5-ին  կայանալիք  Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրություններին: Արդեն մի քանի օր է, ինչ Սարգիս Սահակյանը Ծաղկահովիտի գյուղապետարանի աջ մասնաշենքում՝ շրջանցելով  գյուղապետին հանդիպել է իր համախոհներին: Մարզի 11 գյուղապետերին  սպառնում է, որ եթե չսատարեն Հնաբերդի համայնքապետի թեկնածու առաջադրված, գործող գյուղապետ Գոռ […]

    Ոստիկանապետը ճամպրուկային տրամադրության մե՞ջ է

    Արթիկ քաղաքի մեր հավաստի աղբյուրը հայտնում է, որ  Հայկական Ժամ  կայքում տեղ գտած Ոստիկանությունը հերքում է իր միջամտությունը վերտառությամբ հոդվածից հետո, քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ 2շաբաթ  առաջ ոստիկանապետի տեղակալ Մինո Մխիթարյանն ապօրինի վառելափայտ վաճառող մի մեքենայից բռնագրավելով վառելափայտը, ստիպել է մեքենայի վարորդին իր տան բակում դատարկել փայտը։ Դրանից հետ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Խորեն Բարխոյանի […]

    Ապրիլյան պատերազմից հետո սայլակին գամված հերոսին կարող են ապաքինել Գերմանիայում. նա հայցում է մեր օգնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորում ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալ վիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ 9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը,բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 16046053681800 ՀՀ ԴՐԱՄ; 16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ; 16046053681802 ԵՎՐՈ; 16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ; SWIFT: ARMJAM22: Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634: www.youtube.com/watch?v=XD49IUgYSd8&t=4s

    Սոցիալական բեռից ծանրացած ու միայնակ է գյուղացին

    Արարատի մարզում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մի շարք համայնքներում մասնակից ՀՀԿ-ական թեկնածուները միակ թեկնածուներն են՝ բացի Նշավան համայնքից, որտեղ թեկնածուները երկուսն են` գործող գյուղապետ ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը։   Գյուղում նոր մանկապարտեզի կառուցումը բավականին ոգեւորել է նշանավանցիներին։ Ութ երկար ու ձիգ տարիներ է ինչ դադարեցվել էր մանկապարտեզի գործունեությունը, այսօր այն կգործի եւ […]

    Իմ հանճարը քո բանջարին վնաս չի

      Հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում Արփինե Մայսուրյանի վերաքննիչ բողոքի նիստի ժամանակ, ամբաստանյալ Արփինե Մայսուրյանի վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ գործը հսկող դատախազ Արթուր Մանուկյանը։ Վերջինս իր ելույթի ժամանակ, իր մեղադրականը համոզիչ դարձնելու համար այնքան ազարտի էր ընկել, որ կասկածի տակ առավ նոտարական ինստիտուտը։ Ըստ դատախազի, նոտարով կնքված ու հաստատված պայմանագրի վրա գրված ստացականն […]

    Ճամբարակից ահազանգում են․ Մարդկանց ահաբեկում են՝ ստիպելով ընտրել քաղաքապետին

    Քիչ առաջ Հայկական Ժամ -ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից ահազանգեր ստացավ տարբեր գերատեսչություններում աշխատող քաղաքացիներից այն մասին, որ իրենց սպառնում են աշխատանքից զրկել այն բանի համար, որ իրենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին սատարելու են Վազգեն Ադամյանին։ Մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Ճամբարակի մասնաճյուղի տեսուչներին հրահանգված է քաղաքից ու հարակից գյուղերից բերել որոշակի թվով ձայներ, հակառակ […]

    Շնորհավոր կենդանիների պաշտպանության միջազգային օրը

    Համացանցում լուսակարներ են տարածվել, որ Սպիտակագլուխ անգղեր են որսացել… իսկ որսորդներից մեկն էլ Արթուր Մկրտչյանն է՝ Արմավիրի մարզի Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետը: Նշենք, որ սպանված թռչունները գրանցված են Կարմիր գրքում ու բավական չէ, որ այս տկարամիտները սպանել են այդ թռչուններին, դեռ մի բան էլ լուսանկարվել են հպարտ ու տարածել համացանցով: Հուսանք չարագործները կպատժվեն խստագույնս եւ այս անգամ […]

    Առաջին ձյունն ու հասարակության խնդիրները

      ՀՀ մարզերում, այսօր տեղացած ձյունն իսկական անակնկալ էր, հատկապես վարորդների համար։ Մի կողմից ամառային կապրոնե անվադողերը, մյուս կողմից ճանշինների անտարբերությունը խնդիրներ էր ստեղծել մարդկանց համար։ Հատուկենտ ճանապարհը սպասարկող կազմակերպություններ են  եղել, որ արագ արձագանքել են տեղացող ձյանը ու մաքրել ճանապարհները։ Առանձին հատվածներում մարդիկ սպասել են ձյան կտրվելուն ու կեսօրից հետո միայն շարունակել իրենց ճանապարհը։ […]

    Մուսալեռ «Բարի Կամք»-ը միայնակ մայրերին մանկան տաք հագուստներ բաժանեց

    Այսօր, Աիմավիրի մարզի Մուսալեռ համայնքի մուտքի հարևանությամբ գործող Մուսալեռ «Բարի Կամք» հ/կ-ի բակում, տասնյակ միայնակ մայրեր, ձմռան շեմին,  մանկական տաք հագուստներ նվեր ստացան  հիշյալ կազմակերպության կողմից կողմից:   Հայաստանը վաղուց  մի տուն է դարձել, որտեղ մեկը ցավ է տալիս, մյուսը էլ դառնում է սպեղանի, հոմանիշն  ու հականիշնը՝ միմյանց  լուռ  դրկից:   Այս դիտապատկերում ուշագրավ է […]

    Քաղաքապետը Բարոյական Որակներից Զու՞րկ է

    Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի անգործունյա գործունեությանն արդեն անդրադարձել ենք, բայց երեւի քչերի մտքով կանցնի, որ այդ հանցավոր անգործության արդյունքում քաղաքապետն իր ժամանակի բաց պատուհանները փակում է ինտրիգներ հյուսելով համաքաղաքացիների նկատմամբ։   Ըստ կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների, նման ինտրիգներից մեկն էլ եղել է այն, որ Յուրա Ավալյանը Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ եւ Գարեգին […]

    Որպես տուրիստ Հայաստան այցելած ուկրաինուհին չէր էլ պատկերացնում, որ այն իր հայրենիքն է դառնալու

      Տարիներ առաջ Հայաստան, որպես տուրիստ այցելած ուկրաինուհի Տանյա Պոպիլը, 2015թ-ին վերադարձավ Հայաստան՝ փախստականի կարգավիճակով։ Ուկրաինայի Մայդանի ողբերգական դեպքերի ժամանակ, Տանյան երկու որդիների՝ Նիկիտայի ու Դանիիլի հետ ապաստան են գտնում Հայաստանում։ Ինչից հետո երիտասարդ կինը ծանոթանում է մի հայ տղայի հետ, ընտանիք են կազմում, ունենում երրոդ որդուն՝ Ռաֆայելին ու բնակություն են հաստատում Արարատի մարզի Հայանիստ […]

    «Հրդեհից հետո կենդանիները լցվել են գյուղ… ջուր չկա՝ գյուղը ամայանում է…»

      Խռովված է Վայոց Ձորի ազգաբնակչությունը, համայնքների խոշորացման ընտրություններին ընդառաջ, ապրելով տարբեր համայնքներում՝ մարդիկ դեռեւս հավատում են արդարությանն ու սոցիալական հավասարությանը։   -Ոչ մի անհավասարություն արդարացված չէ, քանի դեռ ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Ելփինում տարիներ շարունակ ոռոգման ջրի հարց ենք բարձրացնում, սակայն մեր աղերսանքների ու արդարացի պահանջների նկատմամբ խուլ ու համր են, դուք էլ իմացեք,-ներկայացնում […]

    Քրեական գործ` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

    Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:   Ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել […]

    « go backkeep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31