• Categories

  • Մեր հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց

    Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց՝ Հանրապետական մարզադաշտում ընդունելով Լեհաստանի հավաքականին, որի արդյունքում սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով:

    Արցախցի մարզիկները սամբոյի միջազգային մրցաշարում գրավել են մրցանակային տեղեր

      Արցախի Հանրապետության 21 մարզիկ սեպտեմբերի 25-30-ը մասնակցել է Աբխազիայի Սուխում քաղաքում տեղի ունեցած սամբոյի առաջնությանը: Առաջնությանը մասնակցել են 13  թիմ, որտեղ  ընդգրկված  էին   շուրջ  400  մարզիկ: Արցախցի մարզիկները հաջող ելույթներ են ունեցել, որի արդյունքում 5 հոգի գրավել է  առաջին պատվավոր, 3-ը` երկրորդ և 6-ը երրորդ մրցանակային տեղեր: Արցախի մարզիկներն  արդեն   երրորդ  տարին է, ինչ   […]

    Մարմնամարզիկները հաղթահարել են որակավորման փուլը

    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարը աշխարհի առաջնությունում:   Կանադական Մոնրեալ քաղաքում անցկացվող մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտի մրցաշարում Արթուր Դավթյանը, հավաքելով 81.346 միավոր, դուրս է եկել եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) 14.433 միավորով նույնպես դուրս է եկել եզրափակիչ: Միայն Վահագն Դավթյանին չի հաջողվել օղակների վարժությունում հաղթահարել որակավորման փուլը: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում էր Փարիզում` ուսումնամարզական հավաք անցկացնելով:

    Մխիթարյանը ստացել է 8.15 գնահատականը

      Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում:   Մխիթարյանը 2-ական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 60 փոխանցումներից 85 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա խաղացողը 1 առանցքային փոխանցում է կատարել, 2 անգամ խլել է գնդակը: Նա կանոնները […]

    Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը

    Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստվել Ջիբրալթարի և Ավստրիայի դեմ խաղերին: 2017 հոկտեմբերի 2-ին և 10-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով, համապատասխանաբար, Ջիբրալթարի և Ավստրիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին` Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 28-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-21 […]

    Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի Դին Լիժենի հետ:

    Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի Դին Լիժենի հետ: Մրցաշարում իր հաջող ելույթների շնորհիվ ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում կառաջադիմի երկրորդ տեղով և կրկին կդառնա աշխարհի երկրորդ համարը: Արոնյանը վարկանիշային միավորները հասցրել է 2803 միավորի: Հիշեցնենք, որ աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

    Աննա Ստեփանյան. «Թիվ 155 դպրոցը ամենաշատ գավաթներն ու գովասանագրերն ունի»

    Երևանի Աջափնյակ համայնքի  թիվ 155 դպրոցում կայացավ մրցանակաբաշխություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին և Ազգային ժողովի  գավաթի խաղարկությանը: Երևան քաղաքի դպրոցականների  մարզական խաղերում մրցանակային տեղեր գրաված վարչական  շրջանների  դպրոցների և մարզիկների պարգևատրման արարողությունն անցկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի  հանրակրթության վարչության պետ՝ Աննա Ստեփանյանը: Վերջինս  մրցանակային տեղեր գրաված դպրոցների տնօրեններին  մրցանակներ     շնորհեց: Վերջում հանրակրթության վարչության պետը շեշտեց,որ թիվ […]

    Տոնի Գալստյանը հոկտեմբերին կմեկնի Թուրքիա

      ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնության կրկնակի չեմպիոն, ոսկե մեդալակիր,Եվրոպայի և աշխարհի առաջնության մասնակից, միջազգային  կրկնակի արծաթե մեդալակիր  Տոնի Գալստյանը հոկտեմբերին մասնակցելու է  Թուրքիայում կայանալիք եվրոպական  երիտասարդական բռնցքամարտի առաջնությանը:   Տոնի Գալստյանը Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչ  է: Լիճքում համագյուղացիները հպարտությամբ էին խոսում 18-ամյա Տոնի մասին. -Պեր պարծանքն է, Տոնին թուրք  բռնցքմարտիկին  հաղթեց, Ուկրաինայում պարտության մատնեց […]

    «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կբանակցի Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի համար

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է երկարաձգել Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիրը: Նախնական տեղեկությունների համաձայն կողմերը բանակցությունը կսկսեն նոյեմբերին: Պայմանագրի երկարաձգումը կախված է ակումբի գրանցած արդյունքներից: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Մոուրինյոի պայմանագիրը կնքված է մինչև 2019 թվականը: Պորտուգալացի մասնագետը «կարմիր սատանաների» ղեկավարությունը ստանձնեց 2016 թվականին: «Յունայթեդ»-ը ղեկավարելու ընթացքում ակումբը նվաճել է Եվրոպայի լիգան, Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:

    Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներն ամենավաճառվողներից են Մեծ Բրիտանիայում

    Մեծ Բրիտանիայում այս մրցաշրջանում ամենավաճառվողը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մարզաշապիկներն են: Այդ մասին վկայում են SportsDirect.com օնլայն-խանութի տվյալները:   Երկրորդ տեղում Պոգբայի ակումբակից Ռոմելու Լուկակուի մարզաշապիկներն են, իսկ եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, գրում է Football365.com-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 16-րդ տեղում: «Բարսելոնայի» […]

    Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը հայտնի է: Ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի դեմ խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Տիգրան Բարսեղյան: Հանդիպումը կմեկնարկի 22:45-ին:

    Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում բարձրացել է չորրորդ տեղ

    Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձարցել է չորրորդ տեղ: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը 2802 է: ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 […]

    Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների թոփ-20-ում Մխիթարյանը 4-րդն է

    Telegraph պարբերականը ներկայացրել է 2017 թվականի Պրեմիեր լիգայի թոփ 20 ֆուտբոլիտներին: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  4-րդն է։  Առաջին հորիզոնականում Սադիո Մանեն է «Լիվերպուլից», ում հաջորդում են Մխիթարյանի խաղընկերները՝ Պոլ Պոգբան և Ռոմելու Լուկակուն: Անգլիայի Պրեմիեր լիգայում 3 տուրերից հետո հայ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը դարձել է ամենաբարձր արյունավետությամբ փոխանցումների […]

    Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն (Տեսանյութ)

    Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Եզրափակիչի առաջին մրցափուլում ըմբիշները վաստակեցին մեկական միավոր։ Ընդմիջումից հետո առաջին միավորը շնորհվեց Արթուր Ալեքսանյանին։ Վերջին րոպեին էլ դուրս հրեց գորգից մրցակցին հայ ըմբիշը եւ […]

    Կալիֆորնիայի Սենատը դիպլոմ է շնորհել Մխիթարյանին

    Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կալիֆորնիայի Սենատի կողմից պարգևատրվել է դիպլոմով։ «Կալիֆորնիա նահանգի Սենատի և Լոս Անջելեսի հայ-ամերիկյան համայնքի անունից մենք ողջունում ենք Ձեզ մեր հիանալի նահանգում: Մենք գովերգում ենք Ձեզ ձեր ուժի, կարգապահության, և տոկունության համար, քանի որ ինքներդ Ձեզ ու «Մանչեսթեր Յունայթեդին» հասցրել եք անզուգական հաջողությունների»,- ասված […]

    « go backkeep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31