• Categories

  • Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել Ժոաո Մարիուի հետ

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է փոխանակել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ինտերի» ֆուտբոլիստ Ժոաո Մարիուի հետ: Այս մասին հայտնում է «Metro» պարբերականը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: Անգլիական լրատվամիջոցները նշում են, որ Մխիթարյանը չի հայտնվում «կարմիր սատանաների» հայտացուցակում բավականին երկար ժամանակ: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կլքի մանչեսթերյան ակումբը: […]

    Մխիթարյանի երկրպագուները «գրոհել» են Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի վրա

    Երկրպագուները պահանջում են դաշտ վերադարձնել Մխիթարյանին։ Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները գրառումներով ողողել են «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Instagram-ի էջը։ Նրանք պահանջում են դաշտ վերադարձնել հայ կիսապաշտպանին, հաղորդում է Manchester EveningNnews–ը։

    Հայերը շատ ուժեղ և պինդ բնավորությամբ մարդիկ են

    Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կառլես Պույոլը հյուրընկալվել է ռուսական «Прожектор перисхилтон»-ին և պատասխանել հումորիստների հարցերին: Վերջինս խոսել է Աշխարհի 2018թ. առաջնության ֆավորիտի, իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի և հայերի մասին: «Հիմա դժվար է ասել և կանխագուշակել, թե ով կլինի «Մունդիալի» հաղթողը, սակայն ինձ համար ֆավորիտները Բրազիլիայի, Գերմանիայի, […]

    Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի

    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի: Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 28-ամյա ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու: Հենրիխը չի մասնակցել վերջին 4 հանդիպումներից երեքին: Նա դաշտ է դուրս եկել միայն «Բրայթոնի» հետ հանդիպման 71-րդ […]

    Մանուէլ Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի փոխչեմպիոն

      Իտալիայում անցակացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում ստեփանակերտցի Մանուէլ Պետրոսյանը դարձել է փոխչեմպիոն:  Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Պատանիների առաջնությունում Մանուէլ Պետրոսյանը (Հայաստան), Թարի Արյանը (Նորվեգիա) և Արավինդ Չիտամբարամը (Հնդկաստան) 11 հնարավորից վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Նորվեգիան ներկայացնող Թարի Արյանը հռչակվեց չեմպիոն, […]

    Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել նախորդ 2 խաղերին Չեմպիոնների լիգայում ու անգլիական Պրեմյեր լիգայում:   «Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը ոչ թե 2-3 խաղի մասին է, այլ 4-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ անհետացավ: Նրա խաղի […]

    Ամուսնացել են

    Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են Նոր Օռլեանում՝ հիշարժան արարողությունը կազմակերպելով Ժամանակակից արվեստի կենտրոնում: Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Ջեյ Զին, Քելի Ռոուլենդը, Սիարան և այլ հայտնի դեմքեր: Ինչ վերաբերում է Ուիլյամսի հարազատ քրոջը՝ […]

    ԵԱ. Հայաստանի հավաքականը չհաղթեց նաեւ վերջին տուրում

    Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի ոչ ոքի ավարտեց Սերբիայի թիմի հետ մրցամարտը: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին սեւ ֆիգուրներով, Գաբրիել Սարգսյանը հաղթեց սպիտակներով, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց: Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 10 միավորով եւ […]

    Շախմատի թիմային ԵԱ. Հայաստան-Ադրբեջան

    Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: 5 տուրից հետո 9 միավորով Խորվաթիան առաջինն է, իսկ Հունգարիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Լեհաստանը 8 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը։

    Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

    Շախմատի Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է: Վաղը՝ նոյեմբերի 3-ին կայանալիք վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հինգերորդ տուրից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը: Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և վաղը կխաղա Հունգարիայի թիմի հետ:

    Հայաստանի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն

    Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ: Հայկական թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ երրորդ համար Գաբրիել Սարգսյանը հաղթեցին սպիտակ խաղաքարերով, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց սեւերով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սեւ ֆիգուրներով: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն […]

    МАТЧ ТВ հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստում Հենրիխ Մխիթարյանի մասին

    Ռուսական МАТЧ ТВ հեռուստաընկերության նկարահանող խումբը հաղորդում է պատրաստում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:  Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում Մխիթարյանի հետ ունեցած հարցազրույցից: «Հենրիխ Մխիթարյանը շուտով` МАТЧ ТВ -ի եթերում»,- գրել է Առուստամյանը:

    Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմից դուրս է մնացել

    Ֆուտբոլի Անգիայի լիգայի գավթի խաղարկության «Սուոնսի Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:  «Կարմիր սատանանները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմում՝ Ռոմերո, Բլինդ, Լինդելոֆ, Սմոլինգ, Տուանզեբե, Դարմիան, Մքտոմինեյ, Հերերա, Լինգարդ, Ռեշֆորդ, Մարսիալ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի 22:45-ին:  

    Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Ֆիլիպինների մրցաշարի 8-րդ տուրում

      Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպինների մրցաշարում: «Նեգրոս օփեն»-ում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում 18-ամյա միջազգային կարգի շախմատիստ Վիետնամը ներկայացնող Տրան Թանգն էր: Գրիգորյանն առավելության հասավ պարտիայի 45-րդ քայլին: Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 6 միավոր, իսկ առաջատարը՝ 7: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

    Երեք մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

    Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը,Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել: Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան է բարձրացել նաև պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճել է փոքր արծաթե մեդալ:

    keep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31