• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Հարկադիր կատարողը պաշտոնական կեղծիք է կատարել

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պապիկյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա բացահայտվել է, որ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կարախանյանն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթուղթ [...]

    Կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահած հարկային տեսուչը

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` տնտեսվարողների իրական շրջանառությունը և աշխատողների չգրանցված լինելու փաստը թաքցրած ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է:   Այսպես, դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի համաձայն, ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թ. Գ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2016 [...]

    Եվս մեկ ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ: Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու [...]

    4 անձի մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու համար

    Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման [...]

    Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

    ՊԵտական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում [...]

    Հայտարարություն կոռուպցիայի մասին կամ` նախարարը տեղյա՞կ է ինչ է կատարվում իր կառույցում

    Շատ է գրվում կոռուպցիայի մասին, սակայն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցներ: Պետք է լինի բոլոր միջոցների ճիշտ հարաբերակցություն, որպեսզի ոչ միայն ընդունվեն կոռուպցիայի հնարավորությունները սահմանափակող օրենքներ, այլեւ ապահովվի դրանց կիրառումն ու բոլոր քաղաքացիների` օրենքի առաջ հավասարությունը, որպեսզի ոչ միայն պատժվեն մեղավորները, այլեւ խրախուսվեն արժանավորները, ոչ [...]

    Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն

    Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ [...]

    15 կեղծ անդորրագիր

    Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այսպես, 2016 թ.-ի հոկտեմբերի 12-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, [...]

    Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել

    Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի մոսկովյան բյուրոն «էմոցիոնալ» է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո»  օդանավակայանի Duty Free-ում «Karabakh Виноградная»՝ խաղողի, «Karabakh Абрикосовая»՝ ծիրանի և այլ մրգերից պատրաստված «Karabakh» անվանումով օղիների վաճառքին: Չնայած նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ապրանքատեսակի արտադրողը Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղն է, հետևաբար արտադրողը ՀՀ-ում գործող կազմակերպությունն է, և որևէ խոչընդոտ չկա միջազգային [...]

    Ռուսաստանը կարող է դադարեցնել Թուրքիա չարտերային չվերթները

    Ռոսավիացիան նամակ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին, որում նախազգուշացրել է Թուրքիա չարտերային չվերթների հնարավոր դադարեցման մասին: Ըստ Tourdom.ru-ի՝ նամակում սա բացատրվում է Թուրքիայում տիրող ներքաղաքական բարդ իրադրությամբ: Ավիաընկերություններին կոչ են անում ոչ կանոնավոր չվերթները ծրագրելիս հաշվի առնել այս փաստը: Lenta-ի փոխանցմամբ՝ տուրօպերատորները հաստատել են, որ իրենց հետ համագործակվող ավիափոխադրողները նման նախազգուշացում ստացել են պետական պաշտոնյաներից: Այս [...]

    Հրապարակվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը

    Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ [...]

    15 տոննա պոմիդոր եւ գյուղմթերք` հատուկ պատրաստված թաքստոցներում

    Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն: [...]

    Այլեւս չբողոքեք. սա է ձեր ընտրությունը

    Առավոտ էր, Արարատյան դաշտի պայծառ առավոտը… Եվ արթնացավ 10 հազար դրամանոց իմ ազգը, արթնացավ ու սով զգաց, քանզի հասցրել էր մեկ օրվա մեջ լափել այդ 10 հազարը: Ու հիմա նոր հաճախորդ էր փնտրում, բայց նրան այլեւս ոչ մեկ գումար չէր առաջարկում: Եվ այդտեղ հասկացավ բազմաչարչար ու քրիստոնյա ազգը իմ` 10 հազարը 5 տարվա համար էր:

    ՊԵԿ-ը խախտումներ է բացահայտել ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերություններում

    Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից: Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ որոշ տնտեսվարողներ ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում [...]

    Դիլիջանի ազգային արգելոցի տարածքում շարունակվում է անտառահատումները

    Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ 29 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը (M. foina [...]

    keep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31