• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • «Վայ մամա ջա՜ն»

    Թիվ 6 ընտրատարածքում` Արմավիրի տարածաշրջանում, մի զավեշտալի նախընտրական շտաբ է գործում.  «Հայկական Վերածնունդ» կուսակցության վարկանշային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Գառնիկ Ղազարյանի շտաբն է:   Այնտեղից տարածված քաբաբի «անուշաբույրը» մարդկան ներս էր գրավում, իսկ մտնողներն էլ թեւերը բացած, իբր անսահման ուրախությամբ գնում էին տեսնելու թեկնածուին, երբ շտաբի աշխատակիցները նրանցից մեկին հրմշտելով դուրս էր հրավիրում, քաղաքացին [...]

    Սա Գյումրու անմեղ զոհերի հուշապուրակի տարածքն է

    Ո’չ, սա բնավ էլ լքված բնակավայրի լուսանկարներ չեն, ոչ էլ ինչ-որ աղբանոցից կադրեր: Սա Գյումրին է և ոչ ավել, ոչ պակաս Գյումրու կենտրոնը, անմեղ զոհերի հուշապուրակի կողքին, Մանկական աշխարհ խանութի դիմաց` ուր օրվա մեջ տասնյակ երեխաներ են լինում: Եվ սա միակ տարածքը չէ Գյումրիում, որ այս վիճակին է և բուրում է գարշահոտությամբ:   Վերջին օրերին [...]

    Գառնու ղեկավարը` ՀՀԿ-ի վարկանշային ցուցակում

    Թիվ 10 ընտրատարածքում  ԱԺ պատգամավորի թեկնածու  Ահարոն Սահակյանը առաջադրված է ՀՀԿ-ական վարկանիշային ընտրակարգով։ Թեկնածուն Գառնի համայնքի նորընտիր համայնքի ղեկավարն է։ Ծնվել է Գառնի գյուղում, 1996-2000թթ սովորել եւ ավարտել  ՌԴ դաշնային անվտանգության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում։ 2001-2004թթ կրթությունը շարունակել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 2001-2008թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատել է, որպես օպեր լիազոր։ 2008-2012թթ [...]

    Դերվեշ բաբան

    Շիրակի մարզից մեզ դիմած քաղաքացին հայտնում է, որ մարզի Ոստիկանության ռեգիոնալ վարչության աշխատողներից  մեկը, ծպտյալ  այցելում է հիմնականում ՕՐՕ եւ «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստների տները։ -Ինչքան ենթադրում ենք, հետքերը տանում են Ախուրյան գյուղ, քանի որ այդ անձնավորությունը իր դիվերսիան սկսել է Ախուրյանի տարածաշրջանի գյուղերից, հատկապես` Ջրառատ, Բասեն, Հովիտ եւ Կամո գյուղեր մուտք գործել։ Առայժմ անհասկանալի է, այդ [...]

    Պարտքերը փակելու ժամանակը

      Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչները այլեւս կորցրել են քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրենց հավատը ի դեմս նորընտիր համայնքի ղեկավար, երկարամյա ընդդիմադիր քաղաքական հայացքների տեր «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Մակեյանի։  Փանիկում, ինչպես նաեւ Արթիկ քաղաքի բնակչության շրջանում, ԱԺ ընտրությունների նախաշեմին բացահայտվել են Վարդան Մակեյանի գրկից-գիրկ թռնելու մանրամասները։ Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ 2016 թ-ի հոկտեմբերի [...]

    «Ուղղակի կխնդրեմ ինձ ձեռք բռնեք»,- ահազանգում է Նոր Կյանքի բնակչուհին

    Երեկ` մարտի 19-ին, ուշ գիշերին, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղից  խմբագրություն է զանգահարել Անահիտ Սարդարյանը` տեղեկացնելով, որ իր որդին` Գոռ Սարդարյանը  հալածվում է մարզի ուժային կառույցների կողմից՝  առաջիկա խորհրդարանական  ընտրությունների պատճառով։ -Իմ տղան պաժառնիում կաշխադի, ընտրությունների հետ իմ տղան հեչ կապ չունի, հըլը ընտրություններ էլ չեն սկսվել, բայց իրանք իմ երեխուն անընդհատ նեղում են, անընդհատ [...]

    Արձագանք. մեքենան ետ վերադարձվեց

    Կոտայքի մարզի բնակիչներն ու համայնքի ղեկավար, ազգությամբ ասորի Վենիամին Վենիամինյանը շնորհակալություն հայտնեցին մեր կայքին եւ տեղեկացրին, որ Շտապօգնության մեքենան մարզպետ Կ. Գուլոյանի որոշմամբ` Գառնու հիվանդանոցից ետ է վերադարձվել Արզնու բուժամբուլատորիային: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մեր կայքին էր դիմել Արզնու համայնքի ղեկավարը եւ տեղեկացրել, որ արդեն 5 տարի է անհաշտ է մնացել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո [...]

    «Արդեն երկու տարի է մարդ անասուն թունավորվում են այս աղտոտ ջրերից»

    Արմավիրի մարզի Արտաշար գյուղից ահազանգում են`  բնակիչների առողջությունը վտանգված է. «Արդեն երկու տարի է մարդ անասուն թունավորվում են այս աղտոտ ջրերից»։   -«Սեւջուր-Ախթամար» է կոչվում, ոնց որ ատոմնիից է գալիս, սաղ քաք ու շեռ խառնվել է իրար, գալիս ա սենց մենք էլ ստիպված շնչում ենք։ Անասունները խմում են ու չոքում` սատկում են։ Էս մեր ղեկավարությունը ուզում [...]

    «Դոդը գիտաֆանտաստիկ սպառնալիքներ է տալիս»

    Այնթափ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանը «Դոդ» մականվամբ, մարդիկ է կանչում գյուղապետարան, իբր քննարկաման, որից հետո` փակ դռների ետեւում քարոզում ապրիլի 2-ի համապետական ընտրություններին ձայնը տալ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի օգտին:   Գյուղում ծիծաղում են` «Դոդն Ա ու Բ տառը չի տարբերում, մեզ էլ կանչում է գյուղապետաան իբր քննարկման: Մեկը չկա ասի` տո այ անգրագետ դու [...]

    Պարելուց ինչքան շորորան էնքան շաբաշը կըշադնա

    Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով գյուղը սարերի մեջ ծվարած գյուղ է: Այս տարի խստաշունչ ձմեռը շատ երկարեց, մարդիկ վառելափայտ չունեն, վերջացել է։ Գյուղում տարեցները պատմում են, որ ձիթհանքովցիներն այնքան բարի մարդիկ են, որ դժգոհել, բողոքել չգիտեն, մարդու վատություն չեն անի, հանիրավի չեն մեղադրի, սակայն, ինչպես մեզ հետ զրուցողնեը վստահեցին, արդեն համբերելու տեղ չունեն։ Որքան էլ [...]

    Արթնացել է

    Մարալիկ քաղաքի հրապարակում հավաքված մարդիկ մատնացույց անելով «Կրպակ» սուպերմարկետը պատմեցին, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին։ ՀՀԿ-ական պատգամավորը առեւտրի կենտրոնում մոտ 20-25 աշխատողներ ունի, որոնք գործադիր տնօրենի հետ միասին աշխատում են իրենց գործատուի` ԱԺ ՀՀԿ  ռեյտինգային թեկնածու Արման սահակյանի համար ձայներ հավաքելու համար։ Ըստ մարալիկցիների, Արման Սահակյանի թիմակիցները պատրաստ են մեկ ձայնի համար [...]

    «Ինձ ասում են հպարտացիր. է~ ո՞վ հարցրեց մի օր թե զոհված տղեդ ուր է թաղված…»

    Շիրակի մարզի Ախուրյան համայնքում սոցհարցումներ անցկացնող լրագրողներիս մոտեցավ նույն համայնքի մի բնակչուհի եւ խնդրեց բարձրաձայնել իր խնդիրը: Պարզվեց, որ գյուղական համայնքում կինն առեւտրի կենտրոն ունի ու այդ առեւտրի կետն էլ պատճառ է դարձել, որ զոհվածի մորը զրկեն թոշակից: -Ես զոհվածի մայր եմ։ Ինչի՞ համար զոհվածների ընտանիքների թոշակները կտրեցին, պատճառն ի՞նչն էր, էդի սոցհարցումով հնարավոր չի՞, [...]

    Հյուրասիրության ստվերում

    Երեկ` մարտի 11-ին Գեղարքունիքի մարզ այցելած ԲՀԿ նախկին առաջնորդ, «Ծառուկյան դաշինք»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին Մարտունու տարածաշրջանի Երանոս եւ Վարդաձոր համայնքներում մարդիկ աղուհացով, երգ ու պարով դիմավորեցին: Անկողմնակալ լինելով ասենք, որ Գագիկ Ծառուկյանը մեծ ժողովրդականություն է վայելում եւ սպասելի էր նման ընդունելությունը, սակայն այս դեպքում, ինչպես պարզեցինք, զարդարված սեղաններից ան դին նկրտումներ կային թաքնված: Պարզվում է [...]

    Ս. Դավոյան. Ո՞ր զարգացած երկրներում չկան բացթողումներ

    Հայկական Ժամ զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։ Սամսոն  Դավոյանը ԱԺ ընտրություններին թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու է։ -Պարոն Դավոյան առաջին անգա՞մ եք մասնակցում ԱԺ ընտրություններին։ -Ես 1991թվականին եւս մասնակցել եմ ԱԺ ընտրություններին, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու եմ եղել` լինելով Ախուրյան համայնքից, իմ ծննդավայրից [...]

    Ծառուկյանը տեղյա՞կ է

    Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները ահազանգել են մեր խմբագրություն` տեղեկացնելով, որ «Արարատ Ցեմենտ» գործարանից զանգահարում են մարդկանց եւ հրավիրում Վեդի քաղաքում գտնվող «Ծառուկյան Դաշինք»-ի գրասենյակ` խաղողի մթերման համար պայմանագիր կնքելու: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների, գրասենյակ հասնելուն պես առաջարկը վերածվում է ծպտյալ քարոզչության։ -Մենք, Վանաշենի բնակիչներս չգիտենք թե մեր հեռախոսահամարները որտեղից են վերցրել։ Մեզ զանգահարում է [...]

    « go backkeep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30