• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Շորժայի փոխարեն՝ Շողակաթ

    Առաջիկա Նոյեմբերի 5-ին, համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում միավորվելու են՝ Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Դրախտիկ եւ Աղբերք համայնքները, խոշորացված միավորը կոչվելու է Շողակաթ, կենտրոնը լինելու է ներկայիս Շորժա համայնքը։   Մեկ միավոր դարձած համայնքների փունջը մոտ լինելով Սեւանա լճին դառնալու է տուրիստական գոտի եւ ներգրավված է լինելու տուրիզմի զարգացման ծրագրերում։ Շողակաթի ղեկավարի պաշտոնին շատերն են հավակնում, բայց [...]

    Արտահերթ ընտրություններ Արարատի մարզում

    Արարատի մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 5-ին սպասվում են արտահերթ ՏԻՄ ընտրություններ։   Ավշար գյուղում երկար տարիներ գործող գյուղապետը մարզի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է՝ ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը, ով ըստ տեղացիների, մրցակից չի ունենա։   Արարատ քաղաքում նույնպես միայն գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանի անունն է շրջանառվում։   -Աշխատատեղի կարիք ունեն [...]

    «Ընտրությունը հո նարդի չէ՞՝ դու բեշն եղավ գյուղապետ, իքիբիրներն՝ անտեր մնացին․․․»

      Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչնեդրը դժգոհում են, թե ինչու իրենց համայնքը խոշորացման ծրագրով չմիացրին Գյումրի քաղաքին, նախկինում քաղաքային կարգավիճակում գտնվող համայնքը այսօր գտնվում է անմխիթար վիճակում, որտեղ մարդիկ դեռ ապրում են առանց խաղահրապարակներ ունեցող բազմաբնակարան շենքերում, տարիների հետ քայքայված վագոն տնակներում, չլուսավորված, աղբի մեջ կորած ու չբարեկարգված փողոցներում։ Վագոն տնակներից մեկը, որը հատկացված է [...]

    Յուրան ու «բանդան»

     Գեղարքունիքի մարզի Ճամբարակի երիտասարդ ակտիվը, որն արդեն մի քանի ընտրաշրջան սատարել է քաղաքապետ Յուրա Ավալյանին ու դարձրել, այո՛ դարձրել քաղաքապետ, այսօր դեմ է դուրս եկել նրան։   Երիտասարդների մի մեծ թիմ է ձեւավորված Ճամբարակում, որը բոլոր ընտրություններին սատարել է իշխող կուսակցությանը՝ հաղթանակ ապահովելով ՀՀԿ կուսակցությանն ու տեղական իշխանիկի դիրքերն ամրապնդելով,  որպես կատակ թիմը  ստացել է [...]

    Խոնարհված եկեղեցին հյուրընկալ եղավ

    Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տոնը մեծ շուքով նշվեց Արարատի մարզի Նորաշեն համայնքում։ Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցավ Խաչվերացի տոնախմբությունը, որն ուղեկցվեց մատաղի արարողությամբ։ Նախաձեռնությունն արդեն մեկ տարի Նորաշենի համայնքի ղեկավար ընտրված Նորայր Գրիգորյանինն է։ Տոնակատարությանը մասնակցում էին Արարատի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր։ Միջոցառմանը հրավիրված [...]

    Չափագրողը մահացավ, Ագարակի սխալ քարտեզը մնաց

    Արագածոտն  մարզի, Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքի հողագործները մեզ են դիմում ու խնդրում հասարարական հնչեղություն տալ Ագարակի սխալ գծագրված քարտեզին:   -Մեր հողերը խառնված են իրար, ուղղող չկա, ո՞նց անենք, ու՞մ դիմենք,-արդարացիորեն բողոքում են ագարակցիները:   Երբ այս հարցն ուղղեցինք համայնքապետ Վահան Խաչատրյանին, վերջինս հաստատեց․ -Ճշմարիտ է, Ագարակի ընդհանուր քարտեզը  սխալ է գծված: 2002-2003թթ-ին ուղղում արեցինք, [...]

    Վթարային դպրոց՝ Աստղաձորում

    Ներկայացնում ենք՝ հուսալով, որ պատկան մարմիները կձեռնարկեն  համապատասխան  միջոցներ՝ 583  աշակերտների և 63 մանուկների կյանքը վտանգի տակ է: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի դպրոցի ծնողները հայցում են մեր  խմբագրության օգնությունը: Բանն այն է, որ Գեղարքունիքի  մարզի Աստղաձոր գյուղի   տիպային, 7 մասնաշենքերով  դպրոցի   շենքը  վթարային կարգավիճակում է: Երկու մասնաշենքերը լքված են՝ աշակերտների անվտանգությունից ելնելով: Քաղաքաշինության նախարարությունը  տեղյակ [...]

    Բրեժնեւն ու Արենիի դպրոցը

    Մեր կայքին են դիմել Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի բնակիչները, իրենց հուզող խնդիրը բարձրաձայնելու համար։ Ըստ բնակիչների 1965 թ-ին կառուցված Արենիի դպրոցը մինչեւ հիմա ոչ մի անգամ չի վերանորոգվել։ -50 տարեկան է արդեն, մասնագետները լավ են, մթնոլորտը լավ, բայց դպրոցը դուռ ու պատուհան չունի, հատակ չունի, մեր երեխաները ձմռանը մի կերպ պլիտաների մոտ սրթսրթացներով դաս [...]

    Զբոսայգի նախկին աղբավայրի փոխարեն

    Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքի փոքրիկների համար համայնքապետ Սմբատ Պետրոսյան նախաձեռնությամբ գյուղի նախկինում աղբավայրի վերածված տարածքը այսօր գեղաձորցիներին համար ծառայում է, որպես զբոսայգի եւ խաղահրապարակ։ Խաղահրապարակի հարեւանությամբ է գտնվում գյուղի համար միակ սրբավայր մառուռը։ Այստեղ զբոսնելու համար այցելում են նաեւ Գեղաձորի բնակիչները, որտեղ տեղադրված են նստարաններ, որոնք իրենց վրա կրում են գյուղի՝ Գեղաձոր անունը։   2016 [...]

    Թեկնածուներին կհաջողվի՞ գնել վարկանիշ

    Վայոց Ձորի մարզում եւս նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված միավորի ընտրությունները։ Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Եղեգնաձորի տարածաշրջանն ունենալու է երեք խոշորացված միավոր՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս։ Ինը միավորված գյուղերով Արենիի ղեկավարի պաշտոնին, ըստ նախնական տեղեկությունների, հավակնում են՝ Ռինդ համայնքի ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը, Արփի համայնքի ղեկավար Ռազմիկ Վարդանյանն ու Արենիի ղեկավար՝ Րաֆֆի Խաչատրյանը։ Տեղեկացնենք նաեւ, որ վերջին երկուսը [...]

    Ոստիկանությունը կոծկե՞ց գողությունը

    Օրերս մեր կայքում տեղ գտած Ոստիկանությունը կոծկու՞մ է հանցագործությունը վերտառությամբ հոդվածի մասին անդրադարձել էինք Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի բնակչուհի Լիաննա Գրիգորյանի գույքի գողությանը։ Քաղաքացուհին նորից դիմել է կայքին՝ տեղեկացնելով, որ  ոստիկանությունը կասեցրել է քրեական գործը։ -Ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը քրեական գործի հետքերով  քրեական հետազոտում  չիրականացնելու մասին որոշուման պատճեն է ուղարկել։ Որոշել է Դոնարա Ղալեչյանի կողմից գողության, վաշխառության [...]

    Գյուղապետերը չեն ուզում կորցնել աթոռները

    Շիրակի մարզի մեկ միավոր Մարմաշենի փնջային ՏԻՄ ընտրություններին սահմանակից համայնքների գործող գյուղապետերից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ըստ մեր աղբյուրի, մարզի ՀՀԿ կառույցը հրավիրել է՝ ՀՀԿ-ական համայնքի ղեկավարներին եւ առաջարկել, որպեսզի իրենք միասին համաձայնության գան, թե որ համայնքի ղեկավարին առաջադրի կուսակցությունը։   Տրված ժամանակը լրացել է, սակայն համայնքի ղեկավարները դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի, [...]

    Հնի ու նորի միջեւ պայքար

    Ըստ Լոռվա մարզի մեր աղբյուրի, միավորված Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնին են հավակնում Կուրթանի երկարամյա գյուղապետ Մհեր Գեւորգյանն ու 11 ամիս  Գյուլագարակի գյուղապետ ընտրված Խաչիկ Վարդանյանը։ Ըստ նույն աղբյուրի, ընտրապայքարի է պատրաստվում նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուրզադյանը։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ վերջինս 2012 թ-ին մասնակցելով իր ծննդավայր Վարդաբլուր համայնքի ղեկավարի ընտրություններին չէր կարողացել հավաքել բավարար [...]

    Մարալիկում թեկնածուների պակաս չի զգացվում։

      Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում սույն թվականի նոյեմբերի 5-ի կայանալիք մեկ միավոր Անիի համար պայքարի մեկնարկը տրված է, թեեւ թեկնածուների գրանցմանը դեռ ժամանակ կա, այնուամենայնիվ, համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնորդները համակիրների բանակ են ստեղծում։   ՀՀԿ-ական թեկնածուների պակաս չի զգացվում՝ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյան, նույն քաղաքի բնակիչ մասնագիտությամբ մանկավարժ ՀՀԿ-ական Խաչիկ Բուլոյան, Սառնաղբյուր գյուղի  համայնքի ղեկավար՝ [...]

    Տեղեկանքը գին ունի

    Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են քաղաքի տեղական իշխանություններից՝ բողոքելով, որ քաղաքապետարանից տեղեկանք ստանալու համար պետք է վճարեն 1000-ական դրամներ։ -Ինչի համար ուզում է լինի տեղեկանքը, փող պետք է վճարես, բա սա երկի՞ր է՝ ԺԵԿ-ին փող, քաղաքապետարանում փող, չեն հասկանում, որ էդ մախինացիաների ժամանակը անցել է,-փոխանցեց տարեց կինը, նաեւ ասելով, որ թոշակառու քաղաքացիների համար չնչին լումաներն [...]

    keep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Սեպտեմբեր 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30