• Categories

  • Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք տալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն

    Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:   Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին […]

    Քրեական գործով վարույթը կարճվել է. ոստիկանների կողմից կիրառված հարկադրանքն իրավաչափ է

    Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի […]

    Չմոռացան նշել նաև միայնակ կնոջ՝ Մայրանուշ Ալոյանի ծննդյան տարեդարձը

      Նոյեմբերի 10-ին, Արմավիրի մարզում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամն իր հերթական «Պնակ մը կերակուր» սոցիալական ծրագիրն էր իրականացնում: Շրջակա 6 բնակավայրներից՝ Վաղարշապատ քաղաքից, Պտղունք, Մուսալեռ, Արևաշատ, Փարաքար, Զվարթնոց գյուղերից միայնակ ու անապահով ծերերին, հիմնադրամն իր հարմարավետ ու ապահով մեքենայով տներից հիմնադրամ տեղափոխեց՝ հյուրասիրության նպատակով: Հյուրասիրության ծախսերը հոգացել էին Հրաչ և Արազ եղբայրները: Մատաղ էր […]

    Առաջինն օգնության հասավ «Արմենիա ԼայթՀաուս»-ը

    Արմավիրի մարզի Նորապատ համայնքում, հոկտեմբերի 24-ին, 11 բնակելի հարևան  շենքերում հրդեհ էր բռնկվել: Համայնքի բնակչությունը շոկի մեջ էր: Բնակիչները տարհանվել էին բնակարաններից, այրվել էր  ամեն ինչ՝ բացի շենքերի դրսի պատերից:   Աղետից տուժած անօգնական մարդկանց այրված շենքերի բակում  առաջինը մարդասիրական  օգնության ձեռք մեկնեց «Արմենիա ԼայթՀաուս» բարեգործական  հիմնադրամը: Լուսանկարներում  երևում են  օգնության առաջնահերթ պարագաները՝ երեսսրբիչներ, տաք […]

    Մաստարայում ապրող 4 զավակ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզիՄաստարա գյուղում:  Փոքրիկն արդեն կդառնա յոթ տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով:  Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրահիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Բարերարների շնորհիվ այս տարի նա վերականգնողական բուժումներ ստացավ Երևանի վերականգնողական կենտրոնում և ունի նկատելի արդյունք, կարողանում էկանգնել:  Որպեսզի շարունակվի բուժումը ընտանիքն ունի մեր հայրենակիցներիաջակցության կարիքը:  Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի չորրորդ զավակն է, պայմաններ չունենալու պատճառով չեն կարողանում կրկնել հերթական կուրսը: Միայն անընդհատ բուժման արդյունքում է հնարավոր նկատելի արդյունք ունենալ: Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունովբացված են հաշվեհամարներ. 2476002417040000 ՀՀ դրամ 2476002417040030 ԱՄՆ դոլար 2476002417040010 ԵՎՐՈ 2476002417040020 ՌԴ ռուբլի SWIFT:ASHBAM22 Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +37498 846 785, +37498 846 786: www.youtube.com/watch?v=sFqKSVk0zFg

    «Արմենիան Լայթհաուս»՝ «Պնակ մը կերակուր»,«Մայրատուն»…

          Տևական ժամանակ է ինչ մեր կայքին են զանգահարում ՀՀ քաղաքացիներ և պատմում «Արմենիա Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին և խնդրում մեզ հասարակությանն իրազեկել նման մարդասիրական հիմնադրամի մասին:   Ընդառաջելով մեր ընթերցողների խնդրանքին եղանք վերը նշած հիմնադրամում: Հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը մեզ ծանոթացրեց հիմնադրամի գործունեությանը: Ըստ Նելլի Մեսրոպյանի, 1996թ.-ին տեր և տիկին  Սեդա […]

    Ապրիլյան պատերազմից հետո սայլակին գամված հերոսին կարող են ապաքինել Գերմանիայում. նա հայցում է մեր օգնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորում ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալ վիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ 9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը,բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 16046053681800 ՀՀ ԴՐԱՄ; 16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ; 16046053681802 ԵՎՐՈ; 16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ; SWIFT: ARMJAM22: Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634: www.youtube.com/watch?v=XD49IUgYSd8&t=4s

    Երկրաշարժ Իրանում. Ցնցումները զգացվել են նաեւ Արցախում

    Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45 աստիճան եւ արեւելյան երկայնության 47.81 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 […]

    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Հանրապետության տարածքում` Հոկտեբերի 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական […]

    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը  կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  […]

    Շվեդական հիմնադրամը ադրբեջանցի լրագրողին կոռուպցիայի բացահայտման համար պարգեւատրել է

    Նախկին քաղբանտարկյալ, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան պետական մակարդակով կոռուպցիայի բացահայտման համար պարգեւատրվել է: Contact.az-ը հաղորդում է, որ շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգեւատրել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակով, որը հաճախ այլընտրանքային են անվանում Նոբելյան մրցանակին: Մրցանակը տրվել է «ամենաբարձր պետական մակարդակով կոռուպցիայի բացահայտման  ժամանակ ցուցաբերած խիզախության եւ տոկունության համար», հայտնում է news.am-ը: […]

    Մահապարտը կալանավայրում քայքայում է առանց այդ էլ քայքայված առողջությունը

    Մեր կայքին են դիմել Սեւան ՔԿՀ կալանավոր Արմեն Մկրդումյանի հարզատները, տեղեկացնելով, որ վերջինս 80-ականներին Բաքվում մի քանի ադրբեջանցիների ծեծելու, առողջությանը վնաս հասցնելու, ադրբեջանցիների տներ ու ավտոմեքենաներ հրդեհելու համար մի քանի անգամ դատապարտվել է։ Շուշվա բերդում պատիժը կրելու ժամանակ ադրբեջանցիների կողմից ենթարկվել է կտտանքների, ըստ մեզ դիմած քաղաքացու, խոշտանգումների ժամանակ վնասվել է Արմենի գլուխը, ձեռքերի ու […]

    Խարդախության հերթական դեպքը Սյունիքում

    Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:   Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Ն. Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի` […]

    «Կիսաբաց լուսամուտներ»-ից պատասխանում են

    «Կիսաբաց լուսամուտներ»-ում յուրացնու՞մ են օգնությունները վերտառությամբ հոդվածին արձագանքել են «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստանախագծից` ասելով, որ բնակիչների ներկայացրածն իրականությունից հեռու է, եւ իրենց ոչ մեկ չի դիմել ընտանիքին օգնություն տրամադրելու համար, նույնիսկ գյուղապետը: Ստորեւ ներկայացնում ենք հեռուստաշոուի պատասխանատուների արձագանքը: Իսկ թե կողմերից ով է ստում` թողնում ենք ընթերցողներին դատին:   «Հարգելի Հայկական Ժամ-ի խմբագրություն «Կիսաբաց լուսամուտներ» հիմնադրամը Հայաստանում և «Family […]

    Քրեական գործ է հարուցվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում կատարված միջադեպով

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ս. թ. հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 28.06.2017թ.-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով: Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի […]

    keep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « December 2017 »
    Mo Tu We Th Fr Sa Su
            1 2 3
    4 5 6 7 8 9 10
    11 12 13 14 15 16 17
    18 19 20 21 22 23 24
    25 26 27 28 29 30 31