• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Մարմաշենի վանքի փայլն ու ողբերգությունը

    Մի քանի օր առաջ ընկերներիս հետ կրկին այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թթ-ին կառուցված Մարմաշենի վանական համալիր…Պետք է նշեմ,որ այն ինչ տեսա և՛ ցավ և ամոթանք պատճառեց ինձ…Սարսափած եմ,թե որքան հայը կարող է ոչ թե չսիրել,այլ ԱՏԵԼ իր պատմությունը և կրոնը… Զբոսաշրջությանն առաջնային [...]

    Եվս մի «Արվեստի կենտրոն» փակման եզրին

    Արդեն իսկ գաղտնիք չէ ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամում մայիս 2-ին կատարված մոտ 40%-ով աշխատակիցների հաստիքների և աշխատաժամանակի կրճատումը, որի պատճառով թանգարանն արդեն աշխատում է շաբաթը երեք օր գրաֆիկով: Դեռևս ձմռանը ՛՛Գաֆէսճեան Թանգարան՛՛ հիմնադրամը Հայսատանից արտահանեց պահեստավորված բոլոր արվեստանմուշները, որը կազմում էր մոտավորապես երեք կոնտերներ: Ինչպես նաև Սասունցի Դավիթ սրահում ցուցադրվող Լիբենսկի Բրիխտովա Հայաստանի համար ցուցադրության բոլոր [...]

    Ֆրանիսացի ուսանողները` Գորիսի քարանձավներում

    Սյունիքի մարզի Գորիսի ֆրանսիական քույր քաղաք Վիենի 3-րդ կուրսի ուսանող աշխարհագրագետ` Արամ Քիմայբաեճնն իր ընկերոջ` ֆրանսիացի Միշելի հետ միասին ուսումնասիրում է Գորիսի քարանձավները: Երիտասարդները նպատակ են հետապնդում ստեղծել մատչելի ճանապարհ դեպի քարանձավներ, որտեղ հազարամյակներ առաջ մարդիկ են բնակվել: Դեպի քարանձավներ հաճախակի արշավի դուրս եկող քսանամյա ֆրանսիաբնակ այս երկու երիտասարդները փորձում են արշավային ակումբ ստեղծել` հնարավորություն [...]

    Գորիսեցի տաղանդները`մայիսյան եռատոնին

    Մայիսի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ երաժշտական համերգ` նվիրված մայիսյան եռատոնին: Համերգին մասնակցում էին Գորիսի երաժշտասեր հանրությունը, հյուրեր, ծնողներ, լրագրողներ և այլոք: Համերգն սկսվեց Նելլի Պողոսյանի նախկին սաներ`Քրիստին Օչինյանի և Լիլիթ Սինանյանի ողջույնով: Ուշագրավ էր թիվ 5 հիմնական դպրոցի սան, դաշնամուրային բաժնի,7-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Հայրապետյանի և [...]

    «Խոստումը»` ամենասպասված ֆիլմերի հնգյակում

    Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն Ուկրաինայում ընդգրկվել է մայիս ամսվա ամենասպասված հինգ ֆիլմերի շարքում: Հաղորդում է Зеркало недели. Украина-ն հայտնում է, որ հաշվի առնելով IMDb-ի և Кинопоиск-ի վարկանիշային արդյունքները: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մայիսի 4-ին: Ապրիլի 27-ին Կիևում և Օդեսայում անցկացվել են «Խոստումը» ֆիլմի հատուկ պրեմիերաները: Ուկրաինական վարձույթում ֆիլմը ներկայացնում է Ukrainian [...]

    Եվրատեսիլի կիպրոսցի պատվիրակը հայերեն է երգում. «Երազ իմ երկիր հայրենի»

    «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր տոնել բազմազանությունը։ Կիպրոսի պատվիրակն արձագանքել է նրա կոչին և հայերեն երգել։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես էր եկել նոր նախաձեռնությամբ։ Նա «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր հայկական ազգային երգ երգել։ Նրա կոչին առաջինն արձագանքել էր Գերմանիայի պատվիրակ [...]

    “Եհովայի վկաների” գործունեությունը Ռուսաստանում արգելվել է

    РИА Новости-ին հղում անելով ՌԴ Արդարադատության նախարարությանը հայտնում է,որ “Եհովայի վկաներ” կազմակերպության գործունեությունը ՌԴ-ի տարածքում արգելվել է…ՌԴ Արդարադատության նախարարության կողմից այն ճանաչվել է որպես ծայրահեղական կազմակերպություն… Շնորհավորում են ՌԴ քաղաքացիներին ՌԴ Արդարադատության նախարարության այս որոշման կապակցությամբ…Շատ ուրախ կլինեմ,եթե այս հոգեորսների ոչ միայն ծայրահեղական,այլև ահաբեկչական կազմակերպության գործունեությունն արգելվի նաև ՀՀ-ում… Իր անկախությունը և անվտանգությունը հարգող ոչ [...]

    Պուտինը վերադարձնում է գողոնը

    Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար: «Հատուկ շնորհակալություն մեծ նկարչի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռ 1995-ին»,-ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ այն գտնվել է, և Պուտինը հայտարարել [...]

    1921 թվականի մարտի 15-ին

    1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոնը գնդակահարեց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց նրան։ Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, [...]

    Ռուսաստանի հայերի միությունը միայն պառակտում է հայերին. Ռուբեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռուսաստանի հայերի միությունը կոչված է միայն պառակտելու հայերին, նույն գործառույթն է հաջողությամբ իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմը: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հասարակական գործիչ, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում.

    Կիսելյովի 7 րոպեանոց ռեպորտաժը հայերի ու Հայաստանի մասին

    «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն անցած շաբաթ Երևանում մասնակցում էր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստին, իր հաղորդման ժամանակ 7 րոպեանոց  ռեպորտաժ է ներկայացրել հայերի ու Հայաստանի մասին՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին ընդառաջ:

    Բոյկոտենք հիմար սերիալներն ու հնդկական էշությունները

    ՈՒշադիր լսեք ինչ եմ ասում: Էդ սերիալ կոչվածները, որոնցով կերակրում են մեզ ( նորություն չեմ ասում ), նպատակն այն է, որ ժողովրդին կտրեն ուրիշ մտքերից, որ մարդիկ շատ չխորանան հասարակական խնդիրների մեջ, մարդկանց փողոցից կտրեն, հանկարծ չհավաքվեն իրար գլխի, գործից հետո վազեն տուն որ հասնեն հերթական սերիային.. Դրանով մթագնում են ոչ միայն մեր, այլև մեր [...]

    ԱՄՆ–ն մրցանակ է շնորհել հայազգի գիտնականին

    Մեքսիկահայ գիտնական Խոսե Սարուխանին շնորհվել է բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենահեղինակավոր Tyler մրցանակը: Հայազգի մեքսիկացի կենսաբան և բնապահպան Խոսե Սարուխանին շնորհել են Tyler մրցանակը, որը նրան են հանձնել է Tyler հիմնադրամն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը (USC):  Այս մասին հայտնում է enfoquenoticias.com կայքը։ Սա Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր մրցանակն է բնապահպանության ոլորտում և շնորհվում է գիտնականներին՝ մոլորակի կենսաբանական [...]

    Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարները միջազգային մրցույթում մրցանակ են շահել (Ֆոտոշարք)

    Ապրիլյան պատերազմի օրերին Ղարաբաղում արված լուսանկարները LensCulture Exposure Guide – 2017 լուսանկարների միջազգային մրցույթում մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել: Լուսանկարների հեղինակն արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանն է, ով ապրիլյան պատերազմի ժամանակ օրեր շարունակ որպես կամավոր եղել է առաջին գծում: Մրցույթին մասնակցել են 5 մայրցամաքի 22 երկրների  44 լուսանկարիչներ:

    keep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Հունիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
          1 2 3 4
    5 6 7 8 9 10 11
    12 13 14 15 16 17 18
    19 20 21 22 23 24 25
    26 27 28 29 30