• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Գյուղ տեղ է, ցեխ է ու չամուռ

    Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի «Պեմզաշենի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է համանուն գյուղն ու հարակից երեք՝ Լեռնակերտ, Հայկաշեն եւ Տուֆաշեն գյուղերը: Մեզ ուղարկված բողոք-նամակում, բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտել այն կապակցությամբ, որ առողջության կենտրոնում զբաղված են մաղարիչների հավաքագրմամբ եւ ոչ թե բուժօգնության հարցերով: «Աշխատանքային օրվա սկզբից մինչեւ օրվա վերջ, տնօրենն իր աշխատակիցներին հավաքում է ու հաշվարկում [...]

    Հիպոկրատը տեղում շուռ է եկել

    Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Մովսիսյանը վերջերս սրտի վիրահատություն է տարել, նրա հարազատները  դիմելով մեր կայքին պատմեցին, որ մայիսի 8-ին Սամվելին մահամերձ վիճակում տեղափոխել են Երեւան:  <Նաիրի>ԲԿ-ում համապատասխան հետազոտություններից հետո խորհուրդ են տալիս անհապաղ վիրահատել հիվանդի սիրտը: Սակայն, Նորք Մարաշ  սրտաբանական կենտրոնում մահամերձ հիվանդի հարազատներին ասում են, որ վիրահատությունը կանեն միայն նախնական 2 մլն դրամ վճարելուց [...]

    Ի վերջո, ու՞մ համար են նախատեսված կենտրոնի վերանորոգված սենյակները

    Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վարչական տարածքում է գործումտարեցների խնամքի կենտրոնը: Այստեղ ապրում են 12 տարեցներ։ Այս թիվն էլ, ըստ տեղացիների, տատանվող թիվ է, հիմնականում խնամքի այս կենտրոնում բնակիչների թիվն ավելի քիչ է լինում: Ի դեպ, որքան զարմանալի էր լրագրողիս համար, խնամքի կենտրոնի վերանորոգված հատվածը բնակեցված չէր ծերերով, միայն երկուսն էին զբաղված, որից մեկը նախատեսված էր [...]

    Շտապ դեպք է. Տարածեք, եթե չեք կարող օգնել

    Սիրելի ընկերներ, շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի: Խնդրում եմ կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք… Երկուամյա Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ էլ նշեց իր ծննդյան օրը: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան [...]

    2-ամյա Վարդուհին իր ծննդյան օրը նշեց հիվանդանոցում. Երեխան մեր օգնության կարիքն ունի

      Փոքրիկ Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան երեխայից մի լավ լուրի սպասելու հույսով: Փոքրիկի կերակրափողում արյունահոսությունը չի դադարում, ինչի հետեւանքով երեխայի հեմոգլոբինն իջնում է: Երեխան 24 ժամ բժիշկների հսկողության տակ է, նրան ամեն օր արյուն են ներարկում: Ըստ մասնագետների՝ այս հիվանդության արմատական [...]

    Հիվանդանոցի բակը, որպես մեծածախ առեւտրի կենտրոն

    Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բուժաշխոտողներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, գանգատվում էր տնօրենից, որ վերջինս լրիվ բարձիթողի վիճակում է պահում հիվանդանոցը։ Անգամ, երբ ՀՀ-ում մոլեգնում էր սուր շնչառական վիրուսը, գլխավոր բժիշկը՝ Միքայել Վանյանը գտնվում էր արձակուրդում։ Բացի տնօրենի աշխատանքներից բողոքող բուժաշխատողներից, դժգոհում էին նաեւ հիվանդանոց այցելած քաղաքացիները, ովքեր եկել էին իրենց հիվանդներին տեսակցության: -Նախկինում [...]

    Աստված գոնե էն երկու բալեքիս պահպանի

    Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով իր միջնեկ որդուն կորցրած Ռաֆիկ Հարությունյանը, աղոթում է, որ ավտովթարի հետեւանքով ծանր վիճակում  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված իր երկու որդիները գոնե ապաքինվեն:  Հայրը հայտնել է նաեւ, որ հոսպիտալում ծանր վիճակում գտնվող իր որդիներից` Արկադին ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա, ընտանիքը նրան կարոտել է եւ սպասում [...]

    Դեպի աթոռն են վազում սեւանցիները խելագարված

    Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Սեւան ՓԲԸ հիվանդանոցն ու պոլիկլինիկան միավորվել են դառնալով ԲԿ՝ բժշկական կենտրոն: Տնօրենի թափուր պաշտոնի համար առաջիկայում հայտարարվելիք մրցույթին պարզ կդառնա ԲԿ-ի տնօրենի անունը: Այս հանգամանքը շատերի ախորժակն է գրգռել, եւ, ինչպես խոսում են Սեւանում՝ քաղաքն այսօր խորը խմորումների ու բանսարկությունների մեջ է թաղված: Պոլիկլինիկայի 62-ամյա տնօրենուհի [...]

    Մարզպետարանի վարչության պետը անտեսու՞մ է նախարարի հրամանը

    Շիրակի մարզի Աղին առողջության կենտրոն ՓԲԸ-ն տարիներ շարունակ սպասարկում է Անիի տարածաշրջանի յոթ գյուղական համայնքների ազգաբնակչությանը։ 2016թ հունվարի 1-ից ՀՀ Առողջապահության նախարարության հրամանով, Աղինում դադարեցվել է ծննդօգնություն իրականացնել, քանի որ տարիներ շարունակ այստեղ առանց վիրահատական սենյակի գոյության ծնունդներ են ընդունել։ Սակայն, ըստ գլխավոր բժիշկ Կարեն Վարդանյանի կենտրոնը հունվարի 22-ին ծնունդ է ընդունել: Այն դիտարկմանը, որ [...]

    Բժիշկներին նաեւ շնորհակալ են լինում

    3-ամյա Մուշեղ Գեւորգյանի ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Լեւոնի Ղազինյանին, բժիշկ Անժելա Ղազարի Մուրադյանին ու բաժանմունքի ողջ բուժ անձնակազմին բժշկի կոչմանը հավատարիմ լինելու, մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ցուցաբերելու համար: Մեր օրերում, երբ անվստահության դաշտ է ձեւավորվել անգամ բժիշկների հանդեպ, լավ է, երբ կան մարդիկ, ովքեր բարձր են պահում [...]

    Ծերանոցի տնօրենն իրեն համեմատում է Մայր Թերեզայի հետ ու հալածվածի կերպար ընդունում

    Աբովյան քաղաքում գործող Նարեկ ծերանոցը գործում է անբարեկարգ ու բազմաթիվ խնդիրներ ունեցող շենքում: Բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է ծերանոցի գործունեությունը, պատկանում է Ֆրիդոն եւ Շողիկ Միքայելյան ամուսիններին: Շենքը խորհրդային տարիներին ծառայել է, որպես քաղաքի շտապօգնության կայան, ու հիմա չգիտես ազնիվ նկրտումներից դրդվա՞ծ, թե անձնական ու շահադիտական նպատակներով, զույգը ցանկանում է սեփականաշնորհել տարածքը, պատճառաբանելով, որ [...]

    Մարզերում սուր շնչառական հիվանդությունների դեմ դեղորայք չկա

    Մեր ընթերցողներն անհանգստացած ահազանգում են, որ հատկապես գյուղական համայնքների բուժամբուլատորիաներում սուր շնչառական հիվանդներին չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, պատճառաբանելով, որ դեղորայք չունեն՝ չեն ստացել։ Տարբեր մարզերի մի քանի ամբուլատորիաների տնօրենների ու ընտանեկան բժիշկներ հետ հեռախոսակապի միջոցով կարողացանք պարզել, որ բողոքները տեղին են, իրենք չեն կարողանում դեղորայքը ձեռք բերել, քանի որ ԱՆ կողմից հաստատված կանխարգելիչ Տամիֆլյու [...]

    Հայտնի է երկրագնդի առաջին «գենետիկորեն մոդիֆիկացված» կնոջ անունը

    Впервые в истории человечества чуть больше месяца назад начался ошеломляющий научный эксперимент: первая женщина на Земле изменила свои гены, чтобы быть вечно молодой. Врачи решились повернуть вспять биологические часы, вмешавшись в геном взрослой женщины. Американской исследовательнице Элизабет Пэрриш ввели в вену генетический материал, который должен проникнуть внутрь ядра каждой клетки и запустить изменения, останавливающие старение [...]

    Մարզպետի մոսկան կամ անձնական հաշվեհարդար հիվանդների առողջության հաշվին

      Հավանաբար, մեր հանրապետությունում չկա մեկը, որ տեղյակ չլինի Արագածոտնի մարզի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ թիվ 15 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանի լարված հարաբերությունների ու դրանցից բխած հետեւանքների մասին: Իսկ հետեւանքներից մեկն էլ այն էր, որ մարզպետը աշխատանքից ազատել էր Թալին ԲԿ տնօրեն Թամար Գեւորգյանին, ով պատգամավորի կինն է: Իսկ, մասնագիտությամբ թերապեւտ-էնդոկրինոլոգ Թամար Գեւորգյանը որոշում [...]

    Արծվաշենի արծիվը չընկավ, բայց օգնության կարիք ունի

    Լուսանկարում՝ «Արծվաշենցի արծիվը»՝ հատուկ գնդի, հատուկ վաշտի, հետախուզական-դիվերսիոն ջոկի հրամանատար Հայկ Պետրոսյան (ձախից առաջինը) : Արծվաշենի պաշտպանության ժամանակ, երբ ադրբեջանական բանակը ներխուժում է գյուղ, նրանց առաջխախաղացումը կանխում ու մարտի են բռնվում 20-ամյա Հայկ Պետրոսյանն իր ջոկով: Հիմա, արդեն 40-նն անց Հայկ Պետրոսյանը հիշում է, որ իրենք իրենց առաջ խնդիր էին դրել, ամեն գնով ջարդել ազերական զորքը՝ [...]

    « go backkeep looking »
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Ապրիլ 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
              1 2
    3 4 5 6 7 8 9
    10 11 12 13 14 15 16
    17 18 19 20 21 22 23
    24 25 26 27 28 29 30