• ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է

  • Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

    Bloomberg գործակալությունը թարմացրել է աշխարհի 500 միլիարդատերերի վարկանիշը։

    Մարտի 5-ին ստացված տվյալներով, առաջին տեղում է հայտնվել Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը, երկրորդում՝ ամերիկացի ձեռներեց Ուորեն Բաֆեթը ($78,9 մլրդ․), երրորդում՝ Amazon -ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը ($73,5 մլրդ․), հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    Նաև առաջին տասնյակում են իսպանական Inditex ընկերության նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան($69,3 մլրդ․),  Facebook-ի հիմնադիր Մարք Ցուկերբերգը ($59,1 մլրդ), մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը(53 մլրդ), Չառլս ու Դեւիդ Կոխ եղբայրները , որոնք Koch Industries կորպորացիայի մեծ մասի սեփականատերն են (յուրաքանչյուրը՝ $48,1 մլրդ), Oracle -ի ղեկավար Լարի Էլիսոնը ու IKEA –ի հիմնադիր Ինգվար Քամփրադը ($42,9 մլրդ)։

    Առաջին հարյուրյակում կան նաև մի քանի ռուս միլիարդատերեր։ Օրինակ «Նորիլսկի Նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը ($16,6 մլրդ), «Սեվերստալի» սեփակաանատեր Ալեքսեյ Մորդաշովը ($16,5 մլրդ) «Ռենովա» խմբի ղեկավար Վիկտոր Վեքսելբերգը ($14,8 մլրդ․) ու USM Holdings –ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը ($13,9 մլրդ).

    facebook tweeter vkontakte odnoklassniki
  • Վերջին թարմացումները

  • Օրացույց


    « Մայիս 2017 »
    երկ երք չրք հնգ ուրբ շբթ կիր
    1 2 3 4 5 6 7
    8 9 10 11 12 13 14
    15 16 17 18 19 20 21
    22 23 24 25 26 27 28
    29 30 31