4 հազար տարվա վաղեմության հիերոգլիֆային գրի նոր հնագույն տեսակ են հայտնաբերել

12/02/2018 18:33

Չինացի գիտնականները կերամիկակն գավաթի բեկորի վրա հիերոգլիֆային գրի նոր հնագույն տեսակ են հայտբաներել:

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունն այսօր տեղեկացրել է, որ նշանները 4 հազար տարվա վաղեմության են, ինչը նրանց ավելի հին է դարձնում, քան «ցզյագուվեն» գուշակության գրությունները, որոնք մինչ օրս  համարվում էին չինական գրի առավել վաղ վկայությունը եւ հնագույն գիրն արեւմտյան Ասիայում, փոխանցում է News.am-ը:

Տուշով գրված նշանները, որոնք մասնագետների կողմից նույնականացվել են երեք կամ չորս արանձին հիեորոգլիֆների հետ, հայտնաբերվել են կերամիկայի վրա, որը գտնվել է հնագույն Գաոցզյատայցզի քաղաքում: Մասնագետների կարծիքով՝ դրանք վերաբերում են Չիֆեն շրջանի (Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջան) Սյացզյաձյանի այսպես կոչված ստորին շերտի մշակույթին (2200-1600 թվականներ մ.թ.ա): Պեղումներն իրականացվել են Ներքին Մոնղոլիայի մշակութային ժառանգության եւ հնագիտության ինստիտուտի եւ Ցզիլին նահանգի համալսարանի կողմից: