Հավակնում է գյուղապետի պաշտոնին

06/02/2018 19:56
Հավակնում է գյուղապետի պաշտոնին

Похожее изображение


2018թ-ի համայնանքերի խոշորացման հերթական փուլին ընդառաջ ոտ ու ձեռք է ընկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի նախկին գյուղապետի տղան՝ ներկայիս գլխավոր դատախազը, դեռ չի հաշտվել հոր պարտության հետ եւ առաջիկա ընտրություններին հող է նախապատրաստում հոր վերադարձի համար, սակայն այս անգամ ուրիշ դեմքով:


Իսկ որպեսզի իրար հաջորդող դեպքերն ավելի բնական լինեն, դատախազը շրջանցելով յուր մասնագիտական պարտականությունները սկսել է սցենարներ գրել:


Այսպիսով՝ խորհրդակցելով  ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ Արթուր Դավթյանը կազմակերպում է տարածաշրջանի՝ Նոր Կյանք, Վարդաքար, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն եւ Հոռոմ գյուղի համայնքների ղեկավարները գնան նախարարի ոտն ընկնեն....



Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր, հինգ ու վեց հոգով գնացինք որսի․․․ Լոքյանի դռանը «չոքած» գյուղապետերը խնդրել են, որ Հոռոմ համայնքն առանձին փնջային միավոր թողնել՝ եւ ոչ մի դեպքում չմիացնել Արթիկ քաղաքին:



Գիտակցե՞լ են արդյոք գյուղապետերը, որ հարյուրավոր կիլոմետր կտրել-եկել են «պրիստավի» դուռը, որ գլխավոր դատախազի աներձագներն անգործ չմնան՝ հավանաբար, որովհետեւ վաղուց է, ինչ Արթիկում խոսակցություններ են շրջանառվում, որ Հոռոմ գյուղից Սլավիկ եւ Գագիկ Գեւորգյանները դատախազի աներորդիներն են, որոնցից մեկին պետք է փեսան նստեցնի ապագա միավորի՝ Հոռոմի ղեկավար։ Ու քանի որ տարածաշրջանում Գեւորգյան եղբայրները բարի համբավ չունեն, սա եւս պատճառ է, որպեսզի նոր սցենար կազմվի, թե ովքե՞ր կմասնակցեն հնարավոր ՏԻՄ ընտրություններին։ Չի բացառվում նաեւ դատախազի հոր՝ Սարգիս Դավթյանի անմիջական մասնակցությունը: