Երեւանի ավագանում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

18/02/2018 19:34
Երեւանի ավագանում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել։  Ապա՝ «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձեց մոտեցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը նրան թույլ չտրվեց եւ կոյուղաջուրը թափվեց հատակին։ Միջադեպը վերածվեց քաշքշոցի, ապա՝ ծեծկռտուքի: