Պոլիտեխնիկի տպագիր մամուլը տոնում է հիմնադրման 85-րդ տարեդարձը

06/03/2018 04:28

ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ճեմասրահ

Տերյան փող. 105, Երևան, ՀՀ

Ս.թ. մարտի 6-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15 ամյակների միջոցառումները, թերթերի և ամսագրերի ցուցահանդես, ինչպես նաև մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» առաջին մրցանակաբաշխությունը: Առաջին մրցանակները կշնորհվեն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին:

Միջոցառումներին ներկա են գտնվելու ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և այլք:

Միջոցառումների շրջանակում տեղի կունենա նաև Պոլիտեխնիկական համալսարանի նոր պաշտոնական կայքի շնորհանդեսը: