«Ո՞նց կարող ենք վստահել այդ մարդկանց». Լևոն Զուրաբյանը՝ «Ելք»-ի մասին

20/02/2018 19:14
«Ո՞նց կարող ենք վստահել այդ մարդկանց». Լևոն Զուրաբյանը՝ «Ելք»-ի մասին


««Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ առաջադրվելու դեպքում ձեռքները ծալած չեն նստելու և, ըստ էության, դիմելու են փողոցային պայքարի:
Կմիանա՞ք այդ պայքարին»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց.
«Երբ 2015-ին ժողովրդին ներակայացրեցինք, որ սահմանադրական փոփոխություններն այս իշխանության ուզուրպացիայի պլանն են և ուղղված են Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը վերարատադրելուն, մնացինք միայնակ: Իսկ էդ մարդիկ, ովքեր ասում են՝ միացեք, հայտարարեցին դա կեղծ օրակարգ, ավելին, գնում, ժողովրդին ասում էին՝ մի միացեք ընդդիմությանը, նրանք խաբում են ձեզ: Եթե առանցքային պահին էդ մարդիկ արել են՝ ինչ պետք էր իշխանության վերարտադրման համար, ո՞նց կարող ենք այդ մարդկանց վստահել»,- ասաց Զուրաբյանը:

Իսկ թե ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի քայլերը, նշեց, որ հետևում են իրավիճակին ու լուրջ քայլերի կգնան այն ժամանակ, երբ քաղաքական վիճակը հասունացած կլինի: