Պայթյունավտանգ Երանոս. հանրային կարծիքների խաչմերուկ

06/02/2018 05:50

Երեկ, Գեղարքունիքի մարզի Երանոսի բնակիչները, լրագրողներիս    խնդրել էին այցելել իրենց  համայնք,լսել իրենց  դժգոհություններն ու  հրավիրել  ՀՀ   կառավարության , տարածքային զարգացման նախարարության ու մարզպետի  ուշադրությունն  առկա  խնդրին:Ընդառաջելով մեր հազարավոր ընթերցող երանոսցիների խնդրանքին՝  մեկնեցինք Երանոս,տեսանկարահանեցինք նրանց խոսքն ու լսեցինք  հարևան Վարդաձորի բնակիչներին:

Խնդիրը համայնքների խոշորացման թեման է,որը պղտորել է դրկից ,համայնքների բնակիչների հոգիները:Բանն այն է,ըստ տեղաբնակների, Երանոսի և Վարդաձորի գյուղացիներն, ազգային մենթալիտետի տարաբնույթ  պատճառներով  անհաշտ են մեկմեկու նկատմամբ, անգամ զգուշանում են միմյանց հետ խնամիական, բարեկամական  կապեր ստեղծել,ավելին մեղադրում են երանոսցիներին ջրգողության մեջ, որոնք, ըստ իրենց, չեն թողնում ,որ ջուրը հասնի Վարդաձոր:

Կուլիսային խոսակցությունները, որ միավորվելու են շրջակա գյուղերը միմյանց հետ,հունից հանել է շենացած Երանոս համայնքի բնակիչներին:Այս երկու թշնամացած հարևաններն ունեն միջհամանքային խնամքով ասֆալտապատված ճանապարհ,որի մասին անգամ  երազում են ՀՀ գյուղերից շատերի  բնակիչները:ԽՍՀՄ-ի օրոք Երանոսը շրջկենտրոն էր Վարդաձորին,որի ավագ սերունդը կրթվել է Երանոսի դպրոցներում,սպասարկվել շրջկենտրոն Երանոսի ենթակառուցվածքներում:Սա անցյալում:

 

Ներկա վարդաձորցին դժգոհ է իր կյանքից,իր համայնքապետից, մեղադրում  է  նրան << Սովխոզի սեփականությունը սեփականաշնորհելու մեջ,որի դեպքում միայն ինքն է լավ ապրում, իսկ մենք գոյություն ենք քարշ տալիս, ոչ՝ խոշորացմանը, ոչ՝ Երանոսին>>,-ասում է սիգարետ գնող վարդաձորցին: Հակառակ վարդաձորցիների,երանոսցիները գոհ էին իրենց գյուղապետարանի աշխատակազմից:<<Մենք շնորհակալ կլինենք ձեզանից, եթե մեր խոսքերը տեղ հասցնեք,մենք խոշորացում չենք ուզում, մեր տղաները՝դրսի մեծահարուստները, լավ էլ պահում են գյուղն ու շենացնում , էլ ի՞նչ են ուզում, բարերար երանոսցիների գումարներով բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին համայնքում: Մոռացե՞լ է Դավիթ Լոքյանն իր խոսքերն,երբ եղավ Երանոսում,զարմացած ասաց.<<Սա միջնադարյան քաղաք է>>, դե որ այդպես է , տեր կանգնեք ձեր խոսքերին,արդարացի գծեք  քարտեզն ու թևաթափ չանեք երանոսցիներին,թե չէ չենք հանդուրժի, անկանխատեսելի  հետևանքներ կհանգեցնի սխալը,կապստամբենք , մեզ չտանեք  միացնեք  չկայացած գյուղերին,որի պատճառով կփոշիանան մեր երեխաների ներդրումներն  ու  արդար  քրտինք, մեր շեն համայնքը  >>-, ասում  էին  զայրացած երանոսցիները :

 

Տես տեսանյութը