Խոշորագույն սեռական սկանդալն Է բացահայտվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

09/02/2018 12:01

Похожее изображение

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխատող յուրաքանչյուր հինգերորդ մարդը սեռական ոտնձգությունների Է ենթարկվել: Այս մասին ասված Է զեկույցում, որը The Independent-ը ձեռք է բերել նախքան դրա հրապարակումը: Նշվում Է, որ հարցմանը մասնակցել Է խորհրդարանի 1377 աշխատակից, արդյունքում պարզվել Է, որ հարցման մասնակիցների 39 տոկոսը մշտապես ծաղր ու ծանակի եւ սեռական հետամտուﬓերի Է ենթարկվում: Վեսթﬕնսթերում աշխատող կանայք կրկնակի ավելի են հետամտուﬓերի զոհ դառնում, քան տղամարդիկ: Որոշ դեպքերում նրանք խոստովանել են, որ իրենց ոչ ﬕայն ձեռ են գցել, այլեւ բռնաբարել են: Զեկույցի հեղինակների խոսքով՝ անկախ այն բանից, թե ինչ ﬕջոցներ կձեռնարկվեն, կարեւոր Է թեկուզեւ այն, որ այժմ խորհրդարանի աշխատակիցները կզգան. իրենք կարող են պատﬔլ այն, ինչ իրենց հետ պատահել Է՝ ըստ որում չմտահոգվելով աշխատանքը կորցնելու մասին: