Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

16/03/2018 04:55

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկու խաղերում հաղթելով «Միլան»- ին: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ﬔկնարկային րոպեներին երկու թիﬔրը հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի ﬔջ: «Միլան»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց բացել խաղի հաշիվը հանդիպման 35-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Հական Չալհանողլուն: Բայց ընդաﬔնը 3 րոպե անց «զինագործները» խփեցին պատասխան գնդակը: Նշանակված 11 ﬔտրանոց հարվածն «Արսենալ»-ից անվրեպ իրացրեց Ուելբեկը: Երկրորդ կեսի 71-րդ րոպեին «Արսենալ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի ﬔջ: Շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Խական: Այնուհետ դուբլ ձևակերպեց Ուելբեկը, ով 86-րդ րոպեին խփեց «Արսենալ»-ի 3-րդ գոլը: Երկու խաղերի ընդհանուր 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը ﬔկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 69- րդ րոպեին: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին: