<<Մեյմանդարի>> շուկայի զայրացած վաճառողներն՝ ըննդեմ <<Ժամանակ>> թերթի

06/02/2018 05:55


Այսօր մեր  խմբագրություն են զանգահարել   Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող <<Մեյմանդարի>> մեծածախ շուկայի վաճառողները և խնդրել  լրագրողներ  ուղարկել  շուկա իրենց լսելու համար: Ըստ վրդովված վաճառողների, այսօր <<Ժամանակ>> թերթում տպագրվել է հոդված՝<<Ճորտատիրությունը՝ ստրկության այլընտրանք>> վերնագրով, որտեղ  թերթը գյուղացիների պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է նրանց << ստրուկ >> և <<ճորտ>>անվանելով:<<Սա պատվիրված ու ծախու հոդված է,որտեղ <<Ժամանակ>> թերթը  զրպարտություն ու իրականության հետ աղերս չունեցող հոդված է տպագրել իր էջերում՝ փորձելով  մրոտել  ժողովրդի մեջ մեծ համբավ վայելող  <<Մեյմանդար>> մեծածախ շուկային ու  վաճառողներին: Մենք ստրուկ  ու ճորտ չենք, այլ  հակառակը, հաճելիորեն զարմացած ենք, որ  եվրոպական  շուկային համարժեք  շուկա է ստեղծված վաճառողներիս համար, որտեղ մեզ հարմար ու ապահով ենք զգում,ափսոս միայն, որ  գնորդներ շատ չկան, այլապես ամեն ինչ  իդալական կլիներ>>,-ասում են վաճառողներն ու շարունակում,-<<մտեք <<Մալաթիա>> շուկա ու համեմատեք այս շուկայի հետ , ուղղակի ծիծաղելի է:Մենք լավ էլ հասկանում ենք,որ նախանձն ու չարությունը որոշ մարդկանց աչքերից փախցրել է քունը,որ դիմում են այսպիսի ստոր քայլերի:<<Ժամանակ>>թերթը  ցեխ է շպրտում՝ չնկատելով, որ այն իրեն է ցեխոտել,չէ՞ որ բոլորն են առնչվում <<Մեյմանդարի>> շուկայի հետ, իրենց սեփական աչքերով տեսնում նորն ու արդիականը:Այսօր հազարավոր վաճառողներ <<Ժամանակ>>-ին  ճանաչեցին  որպես  պատվերով թերթի>>,-պատմում էին զայրացած գյուղացիներն ու  ավելացնում.<<Ամոթ  այդ  թերթին, եթե այդքան  մտահոգված էր մեզ համար, կարող էր նաև  գալ ու լսել մեր կարծիքը, ոչ թե թիկունքից խփեր ,ստրուկն ու ճորտը թերթն է, որ ծախվել ու զրպարտել է>>:

Տես տեսանյութը:

Հ.Գ. Անկողմնակալ լինելով փաստենք, որ  շուկայում ականատես եղանք մեծածավալ շինարարական ավարտած աշխատանքների: Տես լուսանկարները:

Երկշերտ ասֆալտապատված ճանապարհներ, ծածկ  ունեցող տաղավարներ՝ եվրոպական չափորոշիչներով,նույն տիպի ավտոկայանատեղեր,խոհանոց,որտեղ պատրաստվում են տաք կերակուրներ,թխվում տարբեր տեսակի հացեր,սրճարան,սան հանգույցներ՝եվրոպական տեսականու և այլք:Փակ տաղավարներ՝ նախատեսված  հագուստի,շինանյութերի և տան պարագաների համար:Ըստ վաճառողների,շուկայի տնօրինությունը նախաձեռնում է մինի հյուրանոցի կառուցման պլանը,որը հնարավորություն կնձեռնի  հանգստի ու քնի խնդրի լուծման համար: Գարնանից սկսած կգործի նաև  մանրածախ շուկան, որտեղ սպառողները կարող են կիլոգրամներով բնամթերք գնել: <<Մեյմանդարի>> շուկան   հավակնում է դառնալ հանրապետության  լավագույն  մեծածախ ու մանրածախ  բնամթերքների շուկաներից մեկը՝ եպրոպական ստանդարտներով հագեցած: Վաճառողները մեզ հավաստիացնում էին ,որ  շատ գնորդ լինելու դեպքում  շուկայում  կյանքն  իդալական կլիներ:<<Հայաստանում մարդ չկա,ու՞մ հետ առևտուր անենք>>,-դառնացած  հարցնում էին  գյուղացիները:

Տես տեսանյութը: