«Գայթակղիր, որ տիրես» սկզբունքով Ցիբուլովնան այժմ էլ փորձում է մոլորեցնել ամերիկացիներին, իր բաղձալի մուրազին հասնելու համար

28/02/2018 19:40
«Գայթակղիր, որ տիրես» սկզբունքով Ցիբուլովնան այժմ էլ փորձում է մոլորեցնել ամերիկացիներին, իր բաղձալի մուրազին հասնելու համար


Կարճատև դադարից հետո Հայկական կինտոն, նույն ինքը Ցիբուլովնան կրկին «կենդանության» նշաններ է ցույց տալիս: Այս անգամ էկրան դուրս գալու առիթը ամերիկյան շրջագայություններն են (նախատեսվում է մարտի 5-10-ը Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի այցը ԱՄՆմասնավորապես Վաշինգտոն և Նյու-Յորք),  ձեռքի հետ էլ ցուցադրում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վերանորգած և կահավորած աշխատենյակը:

Ցիբուլովնան այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու՞, ինչի՞ դիմաց «Գազպրոմ Արմենիա»-ն  հիմնանորգեց հենց իր աշխատասենյակը: Ժողովրդական խոսքը « Ձրի պանիրը միայն թակարդում է լինում» երիցս է ապացուցվել:


Անձնական կյաքում չհաջողած, պաշտոնական բոլոր ոլորտներում լրջագույն ձախողումներ արձանագրած, իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով կինտոն, գլուխ գովալու նոր թեմա է գտել, վաղաժամ հայտարարում է, թե տեսեք-տեսեք իր գլխավորությամբ ինչպիսի  փոփոխություններ կարձանագրվեն հայ-ամերիկյան հարաբերություններում:


«Շոր տուր, շնորհք տամ». Ասում է ժողովորդը, Կինտոյի դեպքում դա այսպես կհնչի «Շպարվեմ, որ խելքահան անեմ, գայթակղեմ ու…»:


«Չեմ կիսում այն տեսակետը, որ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու Միացյալ նահանգներին…»,- ասել է Ցիբուլովնան: Հայաստանը գուցեև չունենա, բայց հո ինքն ունի:


Հարցազրույցի ողջ ընթացքում նրա ջղային պահվածքը, մեկ ականջը, մեկ ուսը քորելը, ըմ-երով խոսելը, փաստում են «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ»:


Ինչպե՞ս կարող են զարգանալ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները, երբ օր –օրի վատանում են մեր քաղաքական ու ռազմական գործընկեր ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, Կինտոն հաշվի առնելով իր անձնական փորձառությունը, երբ  համատեղության կարգով անձնական մտերմություն է անում մի քանի պաշտոնյայի հետ, ընդ որում, թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր դաշտում գտնվող, նշեց, որ «Միանգամից մի քանի հարյուրի հետ չես աշխատի», բայց և ըստ նրա որևէ խոչնդոտ չկա, իր անձը բավարար է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները «ծաղկեն», «փթթեն» ու «պտուղներ» տան:


Ըստ Ցիբուլովնայի, ԱԺ բարեկամական խմբի նման ձևաչափով առաջին այցն է ԱՄՆ, ընդ որում, նա տողատակերում քանիցս շեշտում է, որ վստահ է իր շնորհիվ, իր ունեցած ներուժով կկարողանա բարձր մակարդակի հասցնել հայ-ամերիկյան հարաբերությունները:

Մեկ այլ հարցի, թե. ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել նաև մեր կառավարության նկատմամբ, հաշվի առնելով մի շարք օլիգարխների դեմ կիրառվող սանկցիաները, Կինտոն պատասխանեց, թե չգիտի ինչի մասին է խոսքը, չի ուսումնասիրել: Հետո էլ ԱՄՆ իր քաղաքականությունն է վարում, հայրենի կառավարությունն՝ իր:


Թե ի՞նչ էր ուզում ասել դրանով, գիտի միայն ինքը:


Դեռևս ամիսներ առաջ Կինտոյի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներով արտահոսք եղավ, թե ԱՄՆ դեսպանը բարեխոսել է Սերժ Սարգսյանին, որ Կինտոն ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնի: Հրապարակում եղավ այն մասին, որ արաբական շեյխերի հետ կայֆերից հետո, Ցիբուլովնայի սիրտը հիմա էլ ամերիկյան կայֆերին է ձգտում:


Այդ կայֆերին հասնելու համար, Ցիբուլովնան դարձյալ կմսխի պետական բյուջեի միջոցները, ինչպես դա հաճախ անում է, օգտագործելով ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի պաշտոնը,  անկապ ու անիմաստ շրջագայում է եվրոպաներում, այժմ էլ՝ ԱՄՆ:


Այն, որ, նրանով «գերված» նորին գերազանցությունն անգամ «գիտակցել» ու «հասկացել», որ Կինտոն բացի շպարվելուց, անիմաստ բառակույտեր արտաբերելուց այլևս ոչնչի պիտանի չէ, հակառակը՝ իր մեծամտությամբ անմիջական լարվածություն է ստեղծում շրջապատում, ձախողելով՝ բոլոր աշխատանքները:

Այդ մասին է վկայում թե´ Դավիթ Հարությունյանի տողատակերում արված հայտարարություները, թե´ այն հանգամանքը, երբ Ցիբուլովնան է վարում նիստը, ԱԺ նախագահությունում իրենց բացի ոչ մեկը չի նստում:


Իսկ երբ նա հանգրվանեց նորին գերազանցության ճամբարում, իսկ քույրիկին տեղավորեց Կարեն Կարապետյանի տիրույթում, այդժամ սկսեց վարել և-և-ի քաղաքականությունը:


Մոսկվաներում նրան չգնահատեցին, մի պարզ պատճառով, համապատասխան պաշտոնյաները նրան տեսել էին վաղ առավոտյան, առանց շպարի և լրջագույն հիասթափություն ապրեցին:


Դարձյալ ապավինելով իր հնամենի «մասնագիտությանը», առաջնորդվելով «գայթակղիր, որ տիրես» սկզբունքով, այս անգամ փորձում է մոլորեցնել ամերիկացիներին, իր բաղձալի մուրազին հասնելու համար:



                                                                                                                                                                                                 Արտյոմ Վարդանյան