«Տարո՜ն, գազի բալոն»

17/02/2018 16:36
«Տարո՜ն,  գազի բալոն»


Այսօր, Երևանի բակերում երեխաներն ուրախ վազվզելով բաչականչում են՝ «Տարո՜ն,  գազի բալոն…»: Սա արդեն խոսում է  այն  մեծ հնչեղության մասին,որն իրականացրեց «ԵԾ»-ն ավագանու նիստում:

 

«Երկիր Ծիրանի»-ին, փետրվարի 13-ի՝   Երևանի  ավագանու նիստին հրապարակայնորեն ցուցադրեց   ՀՀԿ-ական  Տարոն Մարգարյանի գարշապարն ու սեղմեց այն :Վերջինս վախից՝ հրահանգելով գոռաց. «Արա, դեմը կտրեք…դեմը…», ու ոհմակն սկսեց հարձակվել,հոշոտել կանանց…ծեծ,սեռական ոտնձգություններ,հայհոյանքներ,մազ քաշոցի ու գրկած նետոցի…կարճ ասած  իրական  ՀՀԿ-ական «կարդաբալետ»:

  Բանը  հասել է դիվանբաշուն…  ցնցված  հայ հասարակությունն   սպասում է հետագա զարգացումներին ու իրավական գնահատականին: Եթե այդ օրը  հանրության սրտին մի թիզ յուղ նստեց  «ԵԾ»-ի նշանակետին խփող  ակցիայից, ապա ՀՀԿ-ականներն իրենց գլխին  սառը ցնցուղ ընդունեցին:

Այսօր, պռոշ արած ՝բոլոր  ՀՀԿ-ականները պառավ դարձած՝ իրենց «կաբինետներում»  բամբասում էին «ԵԾ»-ի  կանանց, տպավորություն էր, որ «մանթրաշը շուշա թրաշ» էր  արել մեծահարուստ  նժդեհականներին:

«Բա՞ դա  ընդդիմադիր  կնկա շնորհք էր, քաքը տանել  քաղաքապետարան  Տարոնի սեղանի դեմը ցփնել…պատկերացնու՞մ եք հանկարծ դա լցնեին Տարոնի վրա, ի՞նչ կլիներ…»,-մասնավոր զրույցում  հուսահատ  ասաց   ՀՀԿ անդամ,   քաղաքապետներից  մեկը,- «Ես Նիկոլին ավելի եմ հարգում, քան Զառային… Նիկոլը մեր լավ  ախպերն ա, իմացեք …»,-ավարտեց իր խոսքը  ՀՀԿ-ականը:

Հ.Գ. Որ Նիկոլ Փաշինյանը  ՀՀԿ-ականների եղբայրն է, դա բոլորիս  է հայտնի: Սակայն անկողմնակալ լինելով հիշեցնենք, որ «ախպեր Նիկոլն»  ի  տարբերություն  ՀՀԿ-ականների՝  «ԵԾ»-ի  ակցիան բնորոշեց որպես  խիզախություն:


Նարինե Հասրաթյան