Արգամիչ ենք խոսում...

28/02/2018 20:02
Արգամիչ ենք խոսում...

ՀՀ նախկին ոստիկանապետմի կերպ խորհրդարանում տեղակայված Ալիկ Սարգսյանը այսօր ինքն իրեն գերազանցեց, եւ վարդի պես բացվեց խորհրդարանում :

Բացատրենք ինչու, եւ ինչպես:

Թեեւ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոնը, այդպես էլ չկարողացավ տեղավորվել Երեւանի քաղաքապետի աթոռին, այդուհանդերձ Մխչյանցի Մուկի քանքարավոր ընկերը, այսօր «պասերով» խաղաց Մկան խաղը:

Ինչ արեց Ալիկը.նա վերոնշյալ տեսանյութում մի լավ շուռումուռ տվեց Մխչյանցի Մուկի սեւ ցուցակի ՝ ամենաչսիրելի կադրերից մեկին՝Տարոն Մարգարյանին, ասելով որ Տարոնի տղաները իրենց լավ չպահեցին, ու Տարոնին կարճ ասած «փուռը տվեցին»:Ալիկը ելույթը ողջունելի է, ու շատ զարմանալի:

Ալիկը, այդ տեսանյութում երկար-բարակ լոլոներ պատմեց զրպարտության, մարդկանց արժանապատվության եւ այլ խոհափիլիսոփայական տեսությունների մասին, բայց մի բան մոռացավ, որ առաջինը ինքը պետք է սկսի իրենից ու իր բոլոր ժամանակների «սպեղանի» Մուկից, Մկան ճտերից, ու մասնավորապես Մուկի «արանքում» մնացած սեւ կատուներից, ովքեր մարդկանց զրպարտելու, վարկաբեկելու ու նրանց բարի համաբավը արատավորելու գործում՝ արհեստավարժ վարպետներ են:

Լավ է, որ օրենք չալող Ալիկը օրենքներից է խոսում. Հիմա նա գտնվում է ԱԺ բարձրագույն մարմնում, եթե կարող է, ապա վատ չի լինի եթե օրենսդրական գործունեություն ծավալի՝ իրական, եւ մեխանիզմներ ու ուղիներ փնտրի՝ թե ինչ կերպ կարող է սանձել թոռոմած Նառային, Մխչյանցի Մուկին ու նաեւ հենց իրեն՝որպեսզի մարդկանց դեմ պատվեր չտան ու կյանքով մեկ չմնան որպես գործ տվող «աբիժնիկներ»:

Որպեսզի մարդկանց հասցեին լուտանքներ շաղ տալուց առաջ՝ փոքր ինչ մտածեն, հետո ՝ վայրահաչեն

Իսկ Ալիկի, Մկան ու պառվա…. Նառուլկաների պատվերով համերգների հետ կապված փաստերն այնքան խոսուն են, որ էլ դու սուս:

Հատկապես որ Ալիկի շարվեշարան երգերի մասին, որի թիրախում իր կուսակից ընկերներն են, ով պետք է այլեւս գիտի:

Իսկ ջութակի ձայնը՝նրանք պարտադիր կլսեն

 

Արմեն Հակոբյան