Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգներում ևս «գցում» է հայերին, այնուհետև՝ փորձում կորզել նրանց ունեցվածքը (Տեսանյութ)

12/03/2018 19:10
Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգներում ևս «գցում» է հայերին, այնուհետև՝ փորձում կորզել նրանց ունեցվածքը (Տեսանյութ)

«2Ն Քոմփընի» ընկերությունը շարունակում է հանրության դատին ներկայացնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի իրական գործունեությունը

Այս անգամ ահազանգը ստացվել է օվկիանոսի այն կողմից՝ Միացյալ Նահանգներիցուր Աբրահամյանը ևս դրսևորում է իր անբարեխիղճ գործելաոճը:

Այս պատմությունը սկսվել է դեռևս 2011 թվականիներբ Կալիֆոռնիայում ստեղծվել է “OrganicAmerica” LLC ընկերությունը (կայք՝ www.microsalad.com), որի գործունեության հիմնական ուղղությունը մինի-բանաջարեղենի, սերմերի և խոտաբույսերի աճեցումն է:

Այս ընկերության հիմնադիրներն են “Unava”, LLC ընկերությունը (Աբրահամյանի ենթակայությամբ) և “World Organics”, LLC ընկերությունը:

Նորաթուխ գործընկերներն այն ժամանակ պայմանավորվել էին, որ Աբրահամյանը դրամական միջոցներ կներդնիOrganic AmericaLLC ընկերության մեջ, նաև, ինչպես արդեն հայտնի սցենարում, օգտագործելով իր բիզնես և քաղաքական կապերը, կնպաստի արտադրանքի իրացմանը: Չնայած դրան, իրադարձություներն ընթացել են արդեն հայտնի ուղով. ներդրումները հարկավոր չափով չե՛ն կատարվել, իսկ բիզնեսի զարգացման օգնություն չի՛ ցուցաբերվել:

Ավելին՝ Աբրահամյանը մեղադրել է իր գործընկերներին այն բանում, թե, իբր, նրանք սխալ են ղեկավարում ընկերությունը:

Ինչպես հայտնում են Աբրահամյանի գործընկերների փաստաբանները, Աբրահամյանը պարտադրել է նոր համաձայնագիր կնքել, այնուհետև փորձել է յուրացնել նրանց պատկանողOrganic AmericaLLC ընկերության մի մասը:

2013թ. նոյեմբերին ԱբրահամյանիUnavaLLC ընկերությունը դատարան է դիմել ընդդեմWorld Organics”, LLC ընկերության և դրա հիմնադիրների՝ Բագրատ Հովհաննեսի, Գեորգի Իմնիաշվիլիի և Տիգրան Հակոբյանի:

Աբրահամյանի փաստարկները դատական պրոցեսում անհավաստի և անարժանահավատ տպավորություն են թողնում: Այս ամենը շատ է հիշեցնում նրա փաստարկները՝ ընդդեմ «2Ն Քոմփընի» ընկերության՝ Մոսկվայում:

Մանրամասներն, ինչպես նաև գործի փաստաթղթերը՝ տեսանյութում: