Դատապարտում ենք Արա Աբրահամյանի գործողությունները

20/02/2018 14:24
Դատապարտում ենք Արա Աբրահամյանի գործողությունները

՛՛Հայք՛՛ հասարակական միությունը /Մոսկվա/ խստորեն դատապարտում Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի դեմ ուղղված ապօրինի գործողությունները։ Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Աբրահամյանը հայի դեմ շինծու քրեական գործ է պատվիրում, այլ բառով, քան խայտառակություն որակել հնարավոր չէ։

Զարհուրանք է առաջացնում հատկապես այն, որ նմանատիպ գործողություններն իրականացվում են մի կառույցի ղեկավարի կողմից, որի առաքելությունը պետք է լիներ Ռուսաստանի հայերին մեկ դրոշի ներքո միավորելը, մինչդեռ դրա նա ավելի շատ զբաղված է հակառակ բանով:

Հայեր անունը շահարկելով աստղաբախշական գումարների տիրացած այս անձը պե՛տք է դադարի Ռուսաստանում մեր ժողովրդի շահերից բխող ամուր համայնքի ձևավորմանը իր անձով խոչընդոտելուն