ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի

20/02/2018 15:23
ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի


Հայաստանի Ազգային ժողովում ընթացիկ շաբաթվա ընթացում երկու խորհրդարանական լսում կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսուﬓերը՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով:

«Ելք» խմբակցություն լսուﬓերին մասնակցելու համար հրավեր է ուղարկել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, վերջինս սակայն ﬔրժել է հրավերը և լսուﬓերին չի մասնակցի:


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լսուﬓերին մասնակցելու վերաբերյալ անձամբ էր նամակ ուղարկել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ իրենք այդ թեմայով խորհրդարանական լսուﬓեր կազմակերպելու անհրաժեշտություն չեն տեսնում:


Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում խորհրդարանական լսուﬓեր կանցկացվեն ﬔկ այլ թեմայով ևս: Փետրվարի 22- ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսուﬓեր