Ալիկի համար՝ ՀՀԿ կառույցը գռուզ է ու գլխացավանք

23/02/2018 05:08
Ալիկի համար՝ ՀՀԿ կառույցը գռուզ է ու գլխացավանք

Աժ պատգամավոր Արարատի «բլբուլ» Ալիկ Սարգսյանը, այս օրերին իր մերձավոր շրջապատում դժգոհություններ է հայտնել այն մասին, թե ինչու պետք է իր անձնական միջոցներից թեկուզ մի կոպեկ ծախսի Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի վրա:

Ալիկը հատկապես վրդովված է այն հանգամանքից, թե ինչու ՀՀԿ վերնախավը նրան միջոցներ ու ռեսուրսներ չի տրամադրում՝ սեփական գրպանին նեղություն չտալու համար:

Այդ էլ քիչ է՝ Ալիկն իր շրջապատում տրտնջացել է, որ հարյուր տարի մնա՝ իրեն ՀՀԿ կառույց ղեկավարել պետք չէ, եւ որ այն իր համար ուղղակի գռուզ է, գլխացավանք ուրիշ ոչինչ: Նա անգամ ասել է, թե Արգամիչի հետ շատ հեշտ է աշխատել. Գոնե գիտես, որ Աստծունը՝ Աստծուն է, Կեսարինը՝ Կեսարին: Ու թե Քուռկիկ Ջալալին հեծած Ալիկը մինչեւ ուր կհասնի Արգամիչի թեւը մտած՝ սպասենք զարգացումներին:


Արմեն Հակոբյան