Դամբուլի վախերը

13/02/2018 16:31
Դամբուլի վախերը

Այսօր Երեւանի ավագանու նիստին, երբ «Ելք» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջրով լի տարրան ձեռքը մոտենում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խուճապ սկսվեց։ Քաղաքագլուխը խուճապահար եղած իր կուսակիցներին հրահանգում էր՝ «Դեմը առ... դեմը առ... դեմը...արագ, շուտ արա...»: Այդ մջոցին դահլիճում նստած կին ՀՀԿ-ականները ծղրտում էին՝ «Կիսլատա՜, կիսլատա՛...»:

 

Բանն այն է, որ այսօրվա ավագանու նիստին  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագած փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երբ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ սկսվեց հրմշտոց, որը վերածվել է ծեծկռտուքի:



Երեւանի ավագանու նիստն ընդմիջվել է, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել են «Երկիր Ծիրանի» անդամների վրա եւ փորձել քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի անգամ ապտակ ել են Մարինա Խաչատրյանին ու քաշել նրա մազերը: Մասնավորապես՝ Մարինա Խաչատրյանին մի քանի ապտակ հասցրեց ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ նույն խմբակցությունից մեկ այլ անդամ հետեւից քաշեց նրա մազերը եւ հարվածներ հասցրեց

 

Հ.Գ. Ի դեպ, ավագանու նիստը վերսկսվելուց հետո «միակ ընդդիմադիր» Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դատապարտելով «Երկիր Ծիրանի» անդամների քայլը, պաշտպանեց ՀՀԿ-ականներին՝ ասելով. «Այն ինչ եղավ այսօր, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ոչ էլ նրանց համար, ովքեր հեղինակել էին դա: Դա շոու էր, որը չափ ու սահմաններից դուրս էր»: