Բարեկենդանի հաջորդ օրվանից՝ Մեծ Պահք

12/02/2018 05:04


Картинки по запросу մեծ պահք

Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին տոնում է Բուն Բարեկենդանը։ Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է աﬔնաերկար պահքին, որը տևում է 48 օր` ﬕնչև Սուրբ Հարության տոն։  Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։ Բարեկենդան, որ բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադաﬓ ու Եվան:


Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ ﬕայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ ﬔղքերից: Կերակրից հրաժարվելն առանց ﬔղքից հետ կանգնելու անօգուտ է:


Որպես ժողովրդական տոնախմբության օր` Բուն Բարեկենդանին, բնորոշ է կերուխում, տարբեր խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, թատերախաղ, տարբեր կենդանիների դիմակներով տոնախմբություն։ Փետրվարի 11-ին կիրակնօրյա Պատարագից հետո նախատեսվում է Սուրբ Սարգիս եկեղեցուց քահանաների և թեﬕ երիտասարդների մասնակցությամբ քայլերթով շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է տոնական ﬕջոցառում:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու ,զերծ չեն ﬓում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա: