«Ցավներդ տանենք , էսպիսի բաներ ենք ուզում անել, ի՞նչ կարծիքի եք...»

25/02/2018 11:40
«Ցավներդ տանենք , էսպիսի բաներ ենք ուզում անել, ի՞նչ կարծիքի եք...»

Համայնքային խոշորացման ֆոնին  ՀՀ համայնքապետերը մի այլ կարգի  անաշխատունակ են դարձել, չնայած առաջներում էլ իրենց չէին կոտորում, սակայն այսօր պատկերն այլ է: Նրանցից շատերը լրագրողների մոտ «բացվում» են ու դժգոհում,  վերին էշելոնների պահվածքից, որ իրենց հետ հաշվի չեն նստել ու  չեն  տեղեկացրել  ՏԻՄ համակարգի մարտահրավերի՝ համայնքների  խոշորացման ծրագրից: «Մի հատ չասին , ցավներդ տանենք, էսպիսի բաներ ենք ուզում անել, ի՞նչ կարծիքի եք»,- վիրավորված  ասում է Արմավիրի մարզի համայնքապետերից  մեկը: