Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի

14/02/2018 16:10
Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի

Արարատի մարզից զինհաշմանդամ Դավիթ Թադևոսյանի մայրը՝ Հասմիկ Թադևոսյանըդիմում է բոլորիս աջակցությանը


Սպորտի վարպետ Դավիթ Թադևոսյանը 2015 թվականի հուլիսին զորակոչվում է բանակ 7 Գ հոդվածով Արցախ Հադրութի N զորամաս
Չնայածոր նա պետք է իր ծառայությունն անցկացներ միայն շարային,  Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի նման ինքն էլ է կանգնում հայրենիքի սահմանների պաշտպանությանը


Եվ ոչ մեկ չգիտի, սթրեսից է, թե կոնտուզիա է ունեցել երիտասարդը, այնուամենայնիվ նրա մոտ ի հայտ են եկել սուր գլխացավեր և անընդհատ դիմելով սանմաս, փոխանակ հետազոտեն ինչն  է պատճառը, ցավազրկողներով բթացրել են ցավը: 2016 թվականի աշնանը արագ զարգացող քաղցկեղով մահանում է զինվորի հայրընրան իջեցնում են սահմանից և մնում է միշտ զորամասումսակայն գլխացավերն անընդհատ ուղեկցում են նրան:

2017 ապրիլի 27-ին բարձր ջերմությունով դիմում է սանմաս, վիճակը վատանում է, տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ ընկնում է կոմայի մեջ, արագ, ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան՝ Էրեբունի ԲԿայնուհետև՝ Կենտրոնական Կայազորային հոսպիտալ

Մահ ու կյանքի պայքարում, 46 օր կոմայի մեջ գտնվող զինվորըԱստծո եւ մեր բանիմաց բժիշկների շնորհիվ գիտակցության գալով կամաց-կամաց ոտքի է կանգնում՝ հիմա նույնիսկ կարողանում է ինքնուրույն հոգալ իր պետքերը

Այդ ընթացքում մահանում են նրա և տատիկըև պապիկը, քույրերը ամուսացած ենտանն ինքն  ու եղբայրն են մայրիկի հետՄնացել էր երկու ամիսոր զորացրվեր, հիմա, դժվարությամբսակայն քայլում է:

 Բժշկի նշանակված դեղորայքը նույնիսկ անվճար չի տրամադրվումբազմազավակ մայրը, ով իրար հետևից կորցնում է ամուսնուն,  ծնողներին, վեց զավակների հետ մնալով միայնակ, բանակից անառողջ որդի ստանալովպետության կողմից ոչ մի աջակցություն չի ստանում

Սիրելի հայրենակիցներեկեք կրկին մենք հոգանք մեր զինվորի առողջության հարցերը, տեսնես զինվոր հիմնադրամն ինչու՞ է ստեղծվելոր նույնիսկ բանակում առողջազրկված զինվորի դեղորայքային կամ ախտորոշման հարցերով չպետք է զբաղվենՄայրը դիմել է Գերմանիայի դաշնություն, Բոնի կլինիկայինորպեսզի որդին հետազոտվիոր հասկանան,վիճակի բուն պատճառը և անհրաժեշտ բուժում վերսկսեն: Եթե անհարժեշտ գումարը՝ 12000 եվրոնհավաքվիկկարողանան Դավիթին տանել Գերմանիա և անցկացնել կրկնակի հետազոտությունորի արդյունքում էլ պարզ կդառնա վերջապես ի՞նչն է նման իրավիճակի պատճառըԵթե ճիշտ ախտորոշում լինի, ճիշտ բուժում ստանաերևի այս մեկ զինվորի կյանքն էլ փրկած կլինենք:

Մայրիկի՝ տիկին Հասմիկի հեռախոսահամարն է՝ +37493 236 764:

Մայրիկի՝ Հասմիկ Թադևոսյանի անունով Ագբա Ագրիկոլ բանկում բացվել ենհաշվեհամարներ՝

220393240191002 եվրո

220121860054278 ՀՀ դրամ

220122360021278 ԱՄՆ դոլար

SWIFT:AGCAAM22