Բալահովիտը փնջային կենտրո՞ն

07/01/2018 21:24
Картинки по запросу balahovit Ըստ Տարածքային կառավարման  և  զարգացման  նախարարության մեր աղբյուրների, գարնանը Կոտայքի մարզի որոշ գյուղերում փնջային  նոր քարտեզներ կյանքի կկոչվեն` կձուլվեն Ներքին և Վերին Պտղնին՝ ներառյալ Գետարգելն ու Բալահովիտը: Այս  չորս համայնքների բնակչության  թիվը խոշորացման դեպքում կկազմի մոտ  9 հազարը: Ըստ մեր աղբյուրի, որպես կենտրոն կդիտարկվի Բալահովիտն իր ենթակառուցվածքներով հանդերձ: Այս լուրը լսելով՝ Պտղնիի գյուղապետը բառացի ասաց. -Հավատացեք, որ ոչ մի խոշորացում էլ չի լինելու,- մեր այն հարցին, թե որտեղի՞ց է այդ համոզվածությունը, վերջինս պատասխանեց,- Ես  բոլորից  լավ գիտեմ, թե ինչ է լինելու,-պարծեցավ գյուղապետը: Վերադառնալով   Բալահովիտ, հիշեցնենք, որ   համայնքում  չի գործում մանկապարտեզ՝լինելով Երևանին կպած համայնք՝ ծնողները մանուկներին տանում են մայրաքաղաքի մանկապարտեզները: