Երիտասարդ տղային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, հակառակ դեպքում նա կգամվի անվասայլակին

19/12/2017 18:57
Լոռու մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Ղազարյանը 2004-2007 թթ ծառայել է Արցախի ՀՀ  Զինված ուժերում։Ծառայության ընթացքում, տղայի սկզբում առաջացել է անկիլոզացնող սպոնդիլուարթիտ՝ Բեխտերեւի հիվանդությունը։ Պարտադիր զինծառայության մեկնած զինվորը երկու տարի ծառայել է հայրենիքին, այդ ընթացքում մայրը մահացել է։ Այժմ հիվանդությունը այնքան է սրվել, որ տղան չի կարողանում քայլել, բժիշկները խորհուրդ են տալիս վիրահատվել՝  ձախակողմյան կոքսարթոզի էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն կա։ Միակողմանի ծնողազուրկ Սերգեյ Ղազարյանին արտերկրում ձախ ոտքի բուժման համար գումար է անհրաժեշտ, որպեսզի երիտասարդը չգամվի անվասայլակին։   Սերգեյ Ղազարյանի հեռախոսահամարն է՝ 098033944: Իսկ ՎՏԲ բանկում նրա անունով հաշիվ է բացված՝ USA  36313092 RUR  30101810700000000187 AMD 16032016889301