Միջամտում է Ծաղկահովիտի ընտրություններին

01/11/2017 19:18
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի գյուղապետ Նորային Հակոբյանը Հայկական Ժամ-ին  տեղեկացնում է, որ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը միջամտում է նոյեմբերի 5-ին  կայանալիք  Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրություններին: Արդեն մի քանի օր է, ինչ Սարգիս Սահակյանը Ծաղկահովիտի գյուղապետարանի աջ մասնաշենքում՝ շրջանցելով  գյուղապետին հանդիպել է իր համախոհներին: Մարզի 11 գյուղապետերին  սպառնում է, որ եթե չսատարեն Հնաբերդի համայնքապետի թեկնածու առաջադրված, գործող գյուղապետ Գոռ Հունանյանին,ապա խնդիր կունենան եղբոր՝ ԱԺ պատգամավոր Նաիրի Սահակյանի եւ իր հետ: եղբայրների հետ:Հիշեցնենք մեր ընթերցողներին,որ Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրություններում առաջադրված են երեք թեկնածուներ՝ Նորային Հակոբյանը,Գոռ Հունանյանը և Հնաբերդի նախկին գյուղապետի եղբայրը՝ Համլետ Սահակյանը: