Ոստիկանապետը ճամպրուկային տրամադրության մե՞ջ է

31/10/2017 09:44
Արթիկ քաղաքի մեր հավաստի աղբյուրը հայտնում է, որ  Հայկական Ժամ  կայքում տեղ գտած Ոստիկանությունը հերքում է իր միջամտությունը վերտառությամբ հոդվածից հետո, քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ 2շաբաթ  առաջ ոստիկանապետի տեղակալ Մինո Մխիթարյանն ապօրինի վառելափայտ վաճառող մի մեքենայից բռնագրավելով վառելափայտը, ստիպել է մեքենայի վարորդին իր տան բակում դատարկել փայտը։ Դրանից հետ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Խորեն Բարխոյանի եւ Մինո Մխիթարյանի մինջեւ տարաձայնություններ են եղել, այնուհետեւ հարթվել են։ Մինչեւ տարածաշրջանում մարդիկ մտահոգված են վառելիք հայթհայթելով, Արթիկում համառ լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Խորեն Բարխոյանը ճամպրուկային տրամադրության մեջ է եւ ցանկություն ունի վերադառնալ մայրաքաղաք։